07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին սպասվում է […]

«Դեռ ժամանակ էլ կա»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Ռուբիկ Հակոբյանը դեռ որոշում չունի կայացրած ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: «Որևէ  որոշում չունեմ, դեռ չեմ որոշել, դեռ ժամանակ էլ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե քննարկումներ կան որևէ քաղաքական ուժի հետ, նա պատասխանեց. «3 օրից ավելի հստակ կպատասխանեմ ձեր հարցերին, առայժմ այսքանը»:

Ուիլյամսն օդային համբույր է հղել Ալեքսիս Օհանյանին (ֆոտո)

Australian Open-ի կիսաեզրափակչի խաղում Սերենա Ուիլյամսն օդային համբույրներ է հղել իր փեսացուին՝ «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Հիշեցնենք՝ վոլորովին վերջերս  Ուլիյլամսը և  և հայազգի գործարարը նշանադրվել են:

Զուսպ եւ էլեգանտ․ Chanel-ի նոր հավաքածուն /ֆոտո/

Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում իր նոր հավաքածուով աչքի ընկավ  Chanel-ը։ Հանրահայտ նորաձեւության տունը ներկայացրել էր զուսպ, էլեգանտ ու շքեղ հավաքածու։ Շեշետը դրված էր կանացիության վրա, երեկոյան զգեստների վրա առկա փայլերը առավել շքեղություն էին հաղորդում դրանց։ Հավաքածուի գերակշռող գույնն արծաթագույնն էր։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման հարցերով և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրիական փոխգործակցության օրակարգի մի շարք հարցեր, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նախարարները խորհրդանշական համարեցին, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի օրերին, […]

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին հորդորել է վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին

Հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ավարտին՝ ազատ բանավեճի ձևաչափում , ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի քարտուղարությանն է փոխանցել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը: Իր ելույթում հայկական պատվիրակության ղեկավարը մտահոգիչ է համարել Թուրքական ժողովրդավարական ինստիտուտների վիճակը և այդ երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, որոնք […]

«Ովքեր խաբում են ժողովրդին, հետո արժանանում են միայն նրա ատելությանը»

«Ես կարծում եմ՝  Ծառուկյանի՝ ընտրություններին մասնակցելը կհանգեցնի նրան, որ ուժեղ  մրցակցություն լինի: Կարծում եմ՝ ըստ Սերժ Սարգսյանի՝ լավ կլիներ, որ  ինքն ու Ծառուկյանը նույն թիմում լինեին: Բայց, չի բացառվում, որ ինչպես նախկինում է եղել բազմիցս,  սկզբում առանձին մասնակցեն, իսկ հետո ներսում միանան, դաշինք կազմեն:  Այդպիսի բաներ հաճախ են եղել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է […]

Աշոտը սիրահարված էր ու պատրաստվում էր հարսանիքի. հերոսի քույրը կարոտում է/տեսանյութ/

Աշոտ Զոհրաբյանը ապրիլյան պատերազմի վերջին զոհն էր: Կյանքը անչափ սիրող Աշոտը միշտ էլ գիտակցում էր, որ զոհաբերության պահը կարող է գալ: Աշոտը ընդամնեը 25 տարեկան էր ու սիրահարված: Պատրաստվում էր հարսանիքի ու բոլոր երազանքները կիսատ մնացին: Աշոտ Զոհրաբյանի մայրը փորձում է ամուր լինել.« Աշոտս շատ խելացի տղա էր ու դպրոցում շատ լավ էր սովորում: Ստեղծագործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված