02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանը դադարեցնում է ռուսալեզու դասագրքերի օգտագործումը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Այս մասին նոյեմբերի 16-ին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։ Նրա խոսքով, Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ, ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմիցս դիմումների արդյունքներով, Դաշնային խորհրդի ղեկավարության […]

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օժանդակությունը Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրեսականների, ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը հայտարարել […]

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես հաղորդում է Trend-ը, որպես հրաժարման պատճառ նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]

Արևմուտքը գազանաբար փորձում է ճանկել Հայաստանը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գտնում է, որ ոչ այնքան Հայաստանն է ցանկանում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, որքան դա պարտադրվում է նրան գուցե ինչ-որ քաղաքական գործիքների միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք Հայաստանի ներսում կարող են հայ ժողովրդին օտար շահեր հետապնդել։ Այս մասին Զախարովան հայտարարեց հերթական ճեպազրույցի ընթացքում։ Այսպես, նա մեկնաբանել է ռուս լրագրողի […]

Բոլոր քննիչներդ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԻՄ ՑՈւՑՄՈւՆՔԸ Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։ Ծանուցագրում գրված է․ «facbook.com» սոցիալական կայքում 2019թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության […]

Արցախից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։ 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք […]

Երևանում փորձել են այրել հրեական սինագոգը

Նոյեմբերի 15-ին Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը փորձել են այրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան և հայտնի չէ, թե ով է այն արել, դեպքի վերաբերյալ տեղեկացրել են իրավապահներին։ ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ տեղի ունեցածը վանդալիզմ է։ «Չգիտենք՝ ով կարող է […]

Ապօրինի ընդերքօգտագործմամբ Արաքս գետի հունը փոխվել է, օգտակար հանածոների կորուստ է տեղի ունեցել

2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, իրականացված չափագրման արդյունքում արձանագրված՝ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են նշված ՍՊ […]

Եռաբլուրի գործով որոշում է կայացվել

Փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացնում է, որ 2022թ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում, զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տեւած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ «Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը / 9 հատոր եւ բազմաթիվ տեսագրություններ/։ Իրավական […]

Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթն ազատ է արձակվել

Թուրքական հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը պայմանականորեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս, նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված