26 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանցիները Հակարիի կամրջով Հայաստան տեղափոխվող արցախցու են առեւանգել․ «Հրապարակ»

Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են «առեւանգել»։ Այդ մասին գրում է «Հրապարակը»։ «Մենք տեղեկացանք, որ տղամարդը միջին տարիքի է, այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, կփորձենք պարզել առաջիկայում», – գրում է լրատվամիջոցը։

Նախնական համաձայնությամբ և ալկոհոլի ազդեցությամբ ներկայացել են նախագահի նստավայր և կրակել շենքի և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ․ Նոր մանրամասներ՝ Արցախից

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը […]

Զինծառայողը ինքնաձիգից կրակել է դիրքի ավագին, ապա նույն զենքից կրակել իր կզակին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող […]

Զգուշացում. Թշնամու անցակետը Սիսանի շրջանի հատվածում. Հրեշը ստուգայց է կատարել. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գրում է. «Զգուշացում Թշնամու անցակետը Սիսանի շրջանի հատվածում Հրեշը ստուգայց է կատարել Ազգակործան ծրագրի շարունակությունը ավարտին հասցնելու համար հրեշը գործուղվել էր Բնունիս: Բնունիսը, գյուղ է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 8 կմ հարավ` Նախիջևանի սահմանին գտնվող Շաղաթ գյուղից մի քիչ հեռու։ Հրեշը սպիտակ շորերով պարում էր Բնունիսում: Մասնակցում էր զոհվածի […]

Իմ տան սուգը, իմ աղջկա դին ճղճիմ քաղաքական հարց մի՛ դարձեք․ արցախցի Հելենի մայրը դիմել է Փաշինյանին ու Միրզոյանին

Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20-ամյա Հելենի մայրը՝ Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը, բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: «Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և […]

«ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հանգիստ նայել, թե ինչպես է 120.000 հայ դատապարտվում ցեղասպանության։ Նմանատիպ պահանջ պետք է ձևավորվի նաև ՌԴ իշխանությունների հանդեպ»

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականին պատերազմ սկսելով Արցախի Հանրապետության դեմ, Ադրբեջանը ունեցել է մեկ նպատակ՝ ստանալ հայաթափված Արցախ և նոյեմբերի 9-ից հետո հետևողականորեն շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։ Արցախն այսօր հայտնվել է քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու բարոյա-հոգեբանական աղետի առջև: Այսօրվա իրականությունը հուշում է, որ անհրաժեշտ […]

Ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի․ ՀՀԿ փոխնախագահ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ: Նման փաստաթղթերը, բնական է, որ իրենց վրա կրում են տվյալ […]

Սահմանին 2 զոհ ունենք

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված