10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

16 հազար դրամ տուգանք` մեքենայից աղբ նետելու համար (տեսանյութ)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ, երբ հավանություն էր տրվում «Մաքուր Հայաստան» ծրագրին, տեսակետ հայտնեց, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա: «Այս արտահայտությունը վերաբերում էր նրան, որ ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, որ մեքենայից դատարկ շիշ չի կարելի շպրտել, որ […]

Կառավարությունը հավանություն տվեց միացյալ զորախմբին

ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքին:  Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը: 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման […]

Սննդի անվտանգության ծառայությունը դիմելու է դատարան (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի խոսքով` ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականցվում եմ միայն օրենքի շրջանակներում։ «Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Կարապետյանն՝ անդրադառնալով ՍԱՊԾ նախկին աշատակից Նարեկ Մանթաշյանի ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից […]

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է․ քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմը բացառվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ «Եթե Ադրբեջանը մտածի, որ բլից-կրիգով կկարողանա որոշակի հաջողության հասնել, ապա նման բան հնարավոր է, սակայն տարածաշրջանում երկարատև պատերազմով ոչ ոք շահագրգռված չէ։ Բազմաթիվ խնդիր կան՝ Սիրիայի ճգնաժամը, «Իսլամական պետությունը», քրդերը», – ասաց Միհրանյանը։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերից՝ բանախոսն ասաց, […]

Ոչ մի բառ այդ մասին, սուտ է. Դավիթ Լոքյան (տեսանյութ)

«Նախ գաղտնի քննարկում չի եղել, մեր քննարկմանը մասնակցել է առնվազն գոնե 50 մարդ, և այդ ուղղությամբ որևէ բառ չի հնչել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ֆավիթ Լոքյանը` խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե ՀՅԴ գերագույն մարմինը քննարկում է անցկացրել, որի առանցքում եղել է այն, որ «Դաշնակցության» դրսի կառույցները […]

Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ  2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները […]

ՔԿՀ բուժհաստատություններում ավելի փորձառու բժիշկ ներգրավելու հնարավորություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բուժհաստատություններում ապահովվում է ավելի փորձառու բժիշկների ներգրավման հնարավորությունը. նման որոշում ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ: Նախագծում մասնավորապես ասվում է, որ առաջարկվում է չեղարկել ՔԿՀ-ների բուժհաստատություններում աշխատող անձանց տարիքային սահմանափակումը՝ հաշվի առնելով, որ բժիշկներն ավելի են կատարելագործվում հասակ առնելուն զուգընթաց։

Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանի և  Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: Զրուցելով երևանաբնակ զինծառայողների հետ` քաղաքապետ Տարոն […]

Ապստամբությունը շարունակվում է. Արամ Մանուկյան/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը: Ընդմիջումից հետո փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որով պահանջեցին ապահովել ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերի դահլիճում: Հիշեցնենք, որ երկու նիստ առաջ 15 ամբաստանյալների վրա դատական սանկցիա էր կիրառվել դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար: Անցած դատական նիստին […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Հայաստանյան բանկերն այսօր  առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.      · 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 476.59 դրամ, վաճառք` 479.97 դրամ,      · 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 547.42 դրամ, վաճառք` 555.68 դրամ,      · 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 7.99 դրամ, վաճառք` 8.19 դրամ: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 477 դրամ է` 6 բանկում: Նվազագույն փոխարժեքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի