13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարազմ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարազմ է,երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի […]

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթը

Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ […]

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մահացու հետևանքներ կարող է ունենալ

Էներգետիկ ըմպելիքներով օրգանիզմը խթանելը մահացու է։ Այս մասին խոսել է Մոսկվայի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան: Բժշկի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները ստիպում են մարդու օրգանիզմին աշխատել առավելագույն հզորությամբ։ Մասնագետը բացատրել է, որ հոգնածությունը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական ռեակցիա, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը գերծանրաբեռնվածության հետևանքներից։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թուլացնում է այս պաշտպանիչ […]

Եղանակը անսպասելիորեն տաքանում է

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում` 5-6 աստիճանով: Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի չնախատեսված բարձր աստիճան՝ 10-12, երեկոյան` 0-2 աստիճան տաքություն։

Փաշինյանը նոր լծակների է ձգտում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրենին եւ տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության […]

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին կպատրաստվեն Ուկրաինայում

AnalitikaUA-ի հաղորդմամբ՝ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներին նվիրված քննարկում է տեղի է ունեցել Կիևում Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության ներկայացուցիչներ Լարիսա Կադոչնիկովայի, Ռոման Բալայանի, Դմիտրի Տոմաշպոլսկու և Սերգեյ Բորդենյուկի միջև: Հանդիպման մասնակիցները մտքեր են արտահայտել Փարաջանովի ստեղծագործության հետահայաց ցուցադրությունների, կինոցուցադրությունների և այլ մշակութային […]

Վարչապետն արգելել է օգտվել WhatsApp-ից և Telegram-ից

Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal զրուցարաններից։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Այսուհետև հաղորդագրությունների ուղարկման համար նախատեսված հավելվածները պիտի նախօրոք հաստատված լինեն բացառապես Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության կողմից (ANSSI): Ազգային գործակալությունը ստուգելուց և համոզվելուց հետո անվտանգության վկայագիր է տրամադրում: Փաստաթուղթը նախարարներին պարտավորեցնում է մինչև […]

Դանակահարություն «Երևան սիթիում»

Shamsyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին «Երևան սիթի» սուպերմարկետի պատասխանատուների մասնակցությամբ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ազդրի շրջանում ստացել է բազմակի վնասվածքներ, գտնվում […]

100 տարեկան հասակում մահացել է նախկին պետքարտուղարը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահացել է 100 տարեկան հասակում Կոնեկտիկուտի իր տանը։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական և պետքարտուղար՝ նա վերահսկում էր Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, որը հազվադեպ էր համընկնում նախագահի պաշտոնից դուրս որևէ մեկի կողմից: Մահվան պատճառը չի նշվում։ Սակայն, ելնելով տարիքից, ամենայն հավանականությամբ դա բնական մահ է։ «Մաքոքային […]

Ուկրաինայի պետական պարտքը պատմական նոր ռեկորդ է գրանցել

Ուկրաինայի պետական և պետական երաշխավորությամբ պարտքն աճել և հոկտեմբերի վերջին հասել է 136.35 միլիարդ դոլարի: Սա պատմական նոր ռեկորդ է: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Ուկրաինայի պետական և պետական երաշխավորությամբ պարտքը կազմել է 4958.37 միլիարդ գրիվնա կամ 136.35 միլիարդ դոլար: Միաժամանակ պարզաբանում է, որ պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված