11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՔՊ-ի բռնաճնշումները․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատապարտում եմ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՔՊ-ի բռնաճնշումները։ ՔՊ-ն ու նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։ Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելուց ու քրեական գործեր կարելուց հետո՝ քպ կոչվող խմբակը նոր արշավանք է ձեռնարկել մամուլի դեմ։ Այս անգամ թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է,որը հետեւողականորեն ու արդյունավետ պայթեցնում է նիկոլիզմի […]

Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել: Այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ դա անկախ Հայաստանի կամքից իրականացվելու է: Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց […]

Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումները կդադարեն. /Տեսանյութ/

Հայտնի British Petroleum-ը ապստամբների հարձակումներից հետո դադարեցնում է Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումմները: Նավթամթերքի հսկային հետևել են բազմաթիվ ընկերություններ, իրենք ևս դադարեցնելով բեռնափոխադրումները: Ընկերությունը մեղադրում է հութիներին տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու համար, քանի որ Իրանի կողմից աջակցություն ստացող հութիները թիրախավորում են անցնող նավերը: Նրանք մտածում են, որ նավերը տանում են հերթական օգնությունը իսրայելացիներին: ԱՄՆ-ն, լսելով British Petroleum-ի […]

Ուժեղ ջրհեղեղներ. Քաղաքներում պաշարը սպառվում է /Տեսանյութ/

Ավստրալիայի հյուսիսում արևադարձային Յասպեր ցիկլոնի պատճառով սկսված ուժեղ ջրհեղեղները ծանր հետևանք են ունեցել, քանի որ շատ քաղաքներ մեկուսացել են ջրերում վխտող կոկորդիլոսների քանակի պատճառով, իսկ պաշարներն էլ աստիճանաբար սպառվում են: Նշենք, որ ցիկլոնի պատճառով այնտեղ եկել է այնքան անձրև, ինչքան կգար նորմալ տեղումների պարագայում 1 տարում: Որոշ գետեր վարարել են ռեկորդային աստիճանի, ողողել են տները […]

Համավարակի թեժ պահին COVID-ի դեմ 4 մլրդ եվրո արժողությամբ պատվաստանյութեր են դեն նետել

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն չափաբաժին, որոնք գնել էին ԵՄ երկրները համավարակի թեժ պահին, ոչնչացվել են, ինչը, ըստ գնահատականների, հարկատուների վրա նստել է 4 մլրդ եվրո։ Եվ սա հաստատ իջեցված գնահատական է, գրել է POLITICO-ն։ Այն ժամանակվանից՝ 2020թ. վերջից, հավանության են արժանացել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը, ԵՄ երկրները միասին գնել են 1,5 մլրդ չափաբաժին […]

Հրաբուխ է ժայթքել. /Տեսանյութ/

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում շաբաթներ տևած ակտիվ երկրաշարժներից հետո հրաբուխը ժայթքել է: Ավելի վաղ Գրինդավիկի ձկնորսների քաղաքից շուրջ 4.000 հոգու տարհանել են: Հրաբուխը ժայթքել է քաղաքի հյուսիսում տեղական ժամանակով 22:17-ին: Հոկտեմբերի վերջից արդեն մայրաքաղաք Ռեյկյավիկի հարակից շրջաններում պարբերաբար երկրաշարժներ էին տեղի ունենում: Մանրամասները կից տեսանյութում:

Հայաստանի եւ Իսրայելի վերջին անհաջողությունները շատ ընդհանրություններ ունեն՝ մեկ տարբերությամբ

Nvo.ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Իսրայելի վերջին անհաջողությունները շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ նախկին ռազմական հաղթանակներից հետո ապրում էին ինքնագոհության մեջ միաժամանակ խորն արհամարհանք տածելով թշնամու հանդեպ՝ համարելով նրան թույլ, հիմար և ոչ մի բանի անընդունակ։ Երկու երկրներն էլ չափազանց բարձր էին գնահատում սեփական պատմությունն ու մշակույթը (չնայած հին պատմությունն ի՞նչ կապ ունի […]

Նոր անուն հեռացման ենթակա նախարարների ցանկում. Հրապարակ

Պարզվում է ՝ իշխանության սորոսական փայատերերի թիրախում միայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չէ, եթե նրա դեմ արշավանքները հրապարակային դրսեւորումներ ունեն, ապա Վահան Քերոբյանի դեմ էլ ստվերային են պայքարում՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի էկոնոմիկայի նախարարին։ Սորոսականները Քերոբյանին համարում են ռուսական շպիոն եւ կարծում են, որ դրա պատճառով է, որ Քերոբյանը շրջանցում է արեւմտյան պատժամիջոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի