Ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ժամանակ /Տեսանյութ/

Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։ 168.am-ի […]
Երևանի սուպերմարկետներից մեկն է: Ժամկետանց սննդամթերքը մի քանի բաժիններում է: Ստուգվում են պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանելու պայմանները: Վաճառքի ենթակա չեն նաև այն ապրանքները, որոնց վրա չկա կամ անընթեռնելի է ժամկետը: «Երևանի քաղաքապետարանը լրազորված է առևտրի և ծառայությունների մասին օրենքով հսկել առևտրի օբյեկտները, որպեսզի պաշտպանի սպառողների իրավունքները: Հայտնաբերված ապրանքների փաստի առթիվ […]
Հայաստանին արդեն իսկ հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին բռնազավթված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին: Նման տեղեկատվություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները: Ցուցակում ընդգրկված չեն Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն […]
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մուշկապատ գյուղի կենտրոնում։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային մանրամասնությունները, պատերին ագուցված խաչքարերը թույլ են տալիս եկեղեցին վերագրել 17 – 18-րդ դարերին։ Ունի 18.9 մետր երկարություն, 8.55 մետր լայնություն, 6 մետր բարձրություն։ Միանավ բազիլիկ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Խորանի հարավային կողմից ունի կից փոքրիկ […]
Վենետիկ այցելող զբոսաշրջիկների գլխավոր հետաքրքրություններից մեկը հանրահայտ գոնդոլաներով շրջելն ու քաղաքով հիանալն է: Սակայն մի խումբ զբոսաշրջիկների անկարգ պահվածքի հետևանքով գոնդոլաներից մեկը կողաշրջվել է: Նախազգուշացումներն անտեսելու արդյունքում մարդիկ հայտնվել են ջրում: Գոնդոլիերի խոսքով՝ չինացի զբոսաշրջիկները հրաժարվել են նստել, անընդհատ կանգնել են ու սելֆիներ արել: Աղբյուրը մանրամասնում է, որ գոնդոլիերի մանևրը կամրջի տակ պահանջում էր քաշի […]
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորը կգրեն դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, հուշեր կպատմեն, նկարներ, լաց, արցունք։ Երկրաշարժից չեմ խոսելու, օրվա համար բավական է իր ցավը։ Ոչ օրն է ավարտվել, ոչ ցավը։ Այս օրը եւս անվերջանալի երկրաշարժ է՝ Արցախի կորստով, 5 հազար եւ դեռ չավարտվող զոհերով, անծայր գերեզմաններով, հայրենիքից սուրբ պատառիկներ […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։ […]
tert.am