18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը հայկական էր պահում 40.000 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ քանի՞ հազարն է պահում Նիկոլը. Մկրտչյան

Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորները մերժեցին (300 պատվիրակից` 76-ը՝ դեմ, 10-ը` կողմ) վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Պատճառն ու ներկայացրած հիմնավորումները Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելն էր։ Այս որոշումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով՝ շտապեցին ԵԽԽՎ այս որոշումը համարել իրենց վարած արտաքին քաղաքականության դրական արդյունք և ձեռքբերում՝ անտեսելով, որ այս […]

Այսօր Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց էի գնացել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց էի գնացել: Մեկ վայրում մեկտեղված է լավ կրթությունը, հայեցի դաստիարակությունը, ազգային արժեհամակարգը… մի խոսքով միջավայր լավ հայ կրթելու և դաստիարակելու համար: Արժանի հայի, հայրենիքն ամեն ինչից վեր դասող, պետական և ռազմական գործչի անվանը համահունչ դպրոց, որտեղ ազգայինը […]

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայոց Պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է « Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայոց Պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր։ Հայաստանի հետ հաշվի էին նստում աշխարհի հզորները։ Սերժի կառավարման Հայաստանն օրակարգ էր թելադրում տարածաշրջանում։ Չգնահատեցինք..մերժեցիք… Իսկ Նիկոլի օրոք Հայաստանը գահավիժում է՝ ուրանալով եւ Արցախը,եւ Հայոց Պահանջատիրությունը, եւ ազգային արժեքներ»։

Ելույթս ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստում․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրևել է․ «Ելույթս ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստում. «Մեծարգո նախագահ, սիրելի գործընկերներ, Ո՞րն է «հանցագործություն» բառի սահմանումը։ Սա այն հարցն է, որը ես ցանկանում եմ բարձրացնել այստեղ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության այս խորանում։ Արդյո՞ք հանցագործություն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր […]

Խեցու փոխարեն պլաստիկ թափոններ. ծովախեցգետինները աղտոտման զոհ են դարձել ./Տեսանյութ/

Science of the Total Environment ամսագրի փոխանցմամբ՝ աշխարհում ճգնավոր ծովախեցգետինները, որոնք մաքրում են որպես զրահ օգտագործվող իրենց պատյանները, գնալով դառնում են պլաստիկ թափոններ: Եզրակացությունը հիմնված է վայրի բնության սիրահարների կողմից արված և առցանց հրապարակված լուսանկարների վերլուծության վրա։ Գիտնականների եզրակացությունով՝ ճգնավոր ծովախեցգետնի տեսակների երկու երրորդը պատկերված է «արհեստական պատյաններով»՝ իրեր, որոնք մարդիկ դեն են նետել: Մանարամասները՝ […]

Ազոտով մահապատժի են ենթարկել. /Տեսանյութ/

Ալաբամա նահանգում ազոտով մահապատժի են ենթարկել դատապարտված մարդասպան Քենեթ Յուջին Սմիթին: Հատկանշական է, որ սա առաջին անգամն է, որ ԱՄՆ-ում կիրառվում է այս մահապատժի մեթոդը։ 58-ամյա Սմիթը ձախողեց երկու վերջնական բողոքարկումը Գերագույն դատարանում և մեկը՝ դաշնային վերաքննիչ դատարանում: Նա պնդում էր, որ մահապատիժը անմարդկային դաժան և անսովոր է: 2022 թվականին Ալաբաման փորձեց և չհաջողեց մահապատժի […]

ՀՀԿ-ն ոչ միայն չմեռավ, այլ շարունակում է իրական պայքարը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Ով բերեց նիկոլին» հարցը հնչեցնում են նրանք,որ հենց իրենք բերեցին նիկոլին”(գողն առաջինն է բղավում բռնեք գողին} դրանով փորձելով «սպանել» Հանրապետսկան կուսակցությունը։ Ցավոք, այդ խաղերի մեջ երկիրը սպանվեց,ցավոք Արցախը կորցրինք։ «Ո՞վ բերեց», -դուք,պարոնայք ու տիկիններ, որ տարիներ շարունակ մաղձ էիք կուտակում ձեր սրտերում, ձեր աբիժնիկությամբ […]

Խոշոր հրդեհ է բռնկվել. /Տեսանյութ/

IRNA-ի փոխանցմամբ՝ Թեհրանի Գանդիի հիվանդանոցում խոշոր հրդեհ է բռնկվել։ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Գանդիի հիվանդանոցում հսկայական հրդեհ է բռնկվել, հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։ Հիվանդներին և անձնակազմին տարհանել են հիվանդանոցից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի