22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում նիստ է անցկացնում. ներկա են նաև Նիկոլ Փաշինյանն ու մարզպետները

Ազգային ժողովում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նիստը: Ներկա են խմբակցության պատգամավորները, ինչպես նաև ժամանել են մարզպետները: Այս հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման օրակարգային հարցերից են լինելու կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը:

Երևանում և մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ9 տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են: Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում,  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում և Արագած գյուղում տեղում է ձյուն: Վարդենյաց […]

Օրհներգի փոփոխությունը կեղծ, բայց ավելի շատ վտանգավոր, պառակտիչ օրակարգ է, հասարակության տագնապները շեղելու փորձ. Լիլիթ Գալստյան

Oրհներգի փոփոխությունը կեղծ, բայց ավելի շատ՝ վտանգավոր, պառակտիչ օրակարգ է, գուցեև իրական խնդիրներից հասարակության տագնապները շեղելու փորձ կամ պոպուլիստական ակցիա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: ««Մեր Հայրենիքի» վերատեսության հեղինակներն պարզապես չեն պատկերացնում մեր օրհներգի ուղերձը, կամ տարված անցյալը մերժելու տոտալ մոլուցքով չեն գիտակցում, որ դա ոտնձգություն է մեր՝ […]

Օպտիմալացման հարցը չի՞ քննարկվի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռեւս հունվարի 14-ին եւ դրա օրակարգում ընդգրկված երկու հարցեր՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը եւ Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, եւ նիստը հետաձգվեց: Փետրվարի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Կառավարության ծրագրին […]

Կարասինին Հայաստանում նյարդայնացրել են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր եւ ռուս մշակույթի հանդեպ դրսեւորված վերաբերմունքից: Կարասինը Հայաստան իր այցելության ընթացքում հունվարի 30-ին մասնակցել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տարածքում ռուս գրող եւ դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: Չնայած Կարասինի ներկայությանը, ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ո՛չ նրա բազմաթիվ տեղակալներից որեւէ […]

Նախկինների հետ «համաժամանակյա» այցից դժգոհ է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) եւ իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել: Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական […]

Որոշել են բանակի խնդիրները փա՞կ պահել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամիսներ առաջ Պաշտպանության նախարարությունը թույլատրեց զինծառայողներին օգտվել հեռախոսներից, բայց միայն հեռախոսային որոշ մոդելներից։ Երեկ տեղեկացանք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրահանգել է՝ զորամասերում արգելել «կամերայով» հեռախոսները․ խոսքը ոչ միայն զինվորների մասին է, այլև սպայական կազմի։ Մեզ չհաջողվեց ՊՆ-ից պաշտոնապես տեղեկանալ, թե որն է այս փոփոխության պատճառը, բայց սպաները վստահ են, որ դրա […]

Հեղափոխական մրցակիցը փորձել է Էլոյանի «ոտքի տակը փորել»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից: Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել և ամեն կերպ փորձել է Էլոյանի […]

Փաշինյանի «մեսիջը»՝ Արամ Ա-ին․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը 2018թ. օգոստոսին մի քանի օրով այցելել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այնտեղ նրանք մոտ երեք տասնյակ հանդիպումներ էին ունեցել հայկական եւ լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ եւ լիբանանցի գործարարների, Լիբանանի […]

Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր և նացիստական Գերմանիայի միջև. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բնօրինակով լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը գերմանական ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի կենտրոնակայանում։ Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին։ Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր եւ նացիստական Գերմանիայի միջեւ։ Որքա՞ն անսկզբունքային պիտի լինես, որ դրանից անմիջապես հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված