02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կորոնավիրուսի Կորոնավիրուսային JN.1: Նոր մուտացիան արագ տարածվում է /Տեսանյութ/

Կորոնավիրուսային JN.1 անունով վարակը, ԱՄՆ-ում արագ աճելով, արդեն գերիշխող է հյուսիս-արևելքում: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները գնահատում են, որ կորոնավիրուսային նոր JN.1-ն այժմ առաջացնում է այս երկրում Covid-19 նոր վարակների մոտ 20%-ը, և դա վիրուսի ամենաարագ աճող շտամն է: Այն արդեն գերիշխող է հյուսիս-արևելքում, որտեղ, ըստ հաշվարկների, առաջացնում է նոր վարակների մոտ մեկ երրորդը: […]

Հնդկական Akash-ն իդեալական համապատասխանում է Բաքվի ԱԹՍ-ների դեմ ՝ Երեւանի կարիքներին

Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից, հայտնում է հնդկական ANI լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։ «Սպասվում է, որ Հայաստան մատակարարումները կսկսվեն մի քանի ամսից։ Միևնույն ժամանակ, շատ երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Եգիպտոսը և Ֆիլիպինները, հետաքրքրություն են ցուցաբերել Akash հրթիռային համակարգի նկատմամբ»,- հնդկական լրատվամիջոցներին ասել է աղբյուրը։ […]

Որակազրկել են նախագահի թեկնածուին /Տեսանյութ/

Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը չի կարող հաջորդ տարի նահանգում առաջադրվել նախագահի պաշտոնում՝ վկայակոչելով սահմանադրական ապստամբության դրույթը: Դատարանը 4-3 հաշվով որոշում կայացրեց, որ պարոն Թրամփը իրավասու թեկնածու չէ, քանի որ նա մոտ երեք տարի առաջ ապստամբություն էր կազմակերպել ԱՄՆ Կապիտոլիումի մոտ: Թրամփի նախընտրական շտաբը որոշումն անվանել է հակաժողովրդավարական և խոստացել է բողոքարկել։ […]

Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է

Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Քթի գործով մեղադրվող Նարեկ Մանթաշյանը ԱՐԴԱՐԱՑՎԵՑ: Հիշեցնեմ գործը վերաբերում էր դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման փոխարեն քթի պլաստիկ վիրահատություն կատարելու փաստի հրապարակմանը: Արդարադատությունն իրականացրել է Արման Հովհհանիսյանը»,- գրել է Կոչուբաևը։

Հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետեւ մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել

Այո՛, ես ռևաշիստ եմ: Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, եւ այդպես եմ ապրելու մինչեւ կյանքիս վերջին վայրկյանը: Այս մասին կիրակնօրյա իր քարոզի ժամանակա սել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը: «Որովհետեւ այն ուղղված չէ որեւէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգեւոր իմաստով, թե΄ բարոյական իմաստով, եւ թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, […]

Անհրաժեշտ է ադրբեջանական գերությունից անհապաղ ազատել Արցախի նախկին ղեկավարներին. Լուիս Մորենո Օկամպո

Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռուսաստանը, տարբեր պատճառներով անտեսել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար ցեղասպանության լուրջ ռիսկի մասին ճշգրիտ և մատչելի տեղեկատվությունը, գրում է 168.am-ը՝ հղում անելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի […]

Երկրաշարժ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ. կան զոհեր /Տեսանյութ/

Վերջին ինը տարվա ընթացքում Չինաստանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժը խլել է առնվազն 126 մարդու կյանք: Չինաստանի հյուսիս-արևմուտքում վնասվել է 5.000-ից ավելի շենք, իսկ շատերին դուրս է թողել գիշերային ցրտաշունչ օդում: Փլվել են հարևան Գանսու և Ցինհայ նահանգների տները: 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես առաջ և տուժել է ավելի քան 700 […]

Լրագրողական կազմակերպությունները պահանջով դիմել են ԱԺ ղեկավարությանը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին Ազգային ժողովի հավատարմագրումից զրկելու վերաբերյալ: Հայտարարությունը` ստորև. «Դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի աշխատակազմից գրությամբ տեղեկացրել են, որ նախազգուշացում են հայտնել խորհրդարանում հավատարմագրված Քնար Մանուկյանին, և քանի որ դա երկրորդն էր այս տարվա ընթացքում, լրագրողը հավատարմագրումից զրկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի