Գործ N° մարտի 1
Մարտի 1 դեպքերից 11 տարի անց չափազանց կարևոր է գնահատական տալ տեղի ունեցածին, իր մարտիմեկյան ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ուղղված չէին առանձին գործող ուժի, անհատի դեմ: Այդ բռնությունների ու ապօրինությունների միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, արժանապատվությունն ու ազատությունը», – ասաց նա: […]
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն արգելանք է դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, հաղորդում է «Փաստինֆոն»: Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Աղբյուրի […]
2008թ.-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեցին ՀՀ 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ: Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, […]
Միջազգային իրավունքի տեսության համաձայն արտաքին ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողությունը երկրի իրական ինքնիշխանության կարևորագույն հատկանիշներից է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում հնչեցվեց Հայաստանը իրանյան գազի համար տարանցիկ երկիր լինելու և Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատելու հայկական կողմի պատրաստակամության մասին աննախադեպ հայտարարություն: Նկատենք, որ 2017թ. օգոստոսին Սերժ Սարգսյանի իրանյան այցի ընթացքում նույն […]
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկայացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի: Չնայած իշխանությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական […]
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, ում հետ քավոր-սանիկական հարաբերություններ […]
ԵՊՀ-ում ընթացող խմորումները, հատկապես այն, որ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց, ու նիստը հետաձգվեց, առաջացրել է վարչապետի և հատկապես ԿԳ նախարարի զայրույթը: Թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր, ավելի լայն թափով գործընթացներ են սպասվում: Մասնավորաբար, ամեն ինչ արվելու է ռեկտորի հրաժարականին հնարավորինս արագ հասնելու համար: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակտիվորեն շրջանառվում […]
Երևանում գործող սննդի և սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ: Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է […]
Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք […]
























