22 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Սև ամպեր»՝ Արսեն Թորոսյանի գլխին․ կազատե՞ն պաշտոնից․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության եւ հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում:  Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության […]

Եվ դո՞ւ, Ղուշչյան. Ովքեր են Հեռուստառադիոխորհրդի նախագահի հավակնորդները. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաեւ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ […]

Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երեւանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի […]

Փաշինյանը վտանգավոր սահման է հատում

Ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: Այս մասին ԿԲ-ն հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է […]

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպես գործատու իր աշխատակիցների համար ապահովել լավագույն պայմանները: Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճի և կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը: Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող […]

Հրաշալի մարզանք՝ դեմքի համար․ հետաքրքիր փաստեր համբույրի մասին

Հունիսի 6-ին աշխարհի շատ երկրներում նշվեց Համբույրի միջազգային օրը։ Այս կապակցությամբ՝ մի քանի հետաքրքիր փաստեր համբույրի մասին․ Մարդ իր կյանքում միջինը համբույրի վրա ծախսում է 336 ժամ կամ 2 շաբաթ։ Մարդու շրթունքները 200 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը։ Համբույրը դեմքի համար հրաշալի մարզանք է։ Այն օգնում է մաշկը ձիգ պահել, քանի որ համբուրվելիս աշխատում […]

800 հեկտարից խոսողները թող հիշեն, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ Արցախում ազատագրվել է 800 հազար հեկտար /տեսանյութ/

Թեպետ հանրության ուշադրությունը վերջին օրերին հաջողվեց շեղել` այն բեւեռելով օպերայի հարակիցտարածքում  տեղակայված սրճարանների ապամոնտաժման եւ դրա շուրջ ստեղծված լարվածիրադարձությունների վրա, բայց,  այդուհանդերձ, շաբաթվա գլխավոր եւ մտահոգիչ թեման շարունակում ենմնալ արցախյան հիմնախնդրի շուրջ  զարգացումները: Հենց այս մասին էլ «Իրավունք TV»– զրուցել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ  վեցերորդ  գումարման  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ «ՓԱՍՏ Է, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻԱՌԱՋ ՈՒՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔԵՐ» -Պարոն Շարմազանով, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիմանն ընդառաջ:   Ի՞նչ ակնկալիքներ կայիննիստից, եւ ի՞նչ ունեցանք արդյունքում: – Ինչ որ իրականում ունեցանք,  չեմ կարծում, որ բացի նիստի մասնակիցներից,  որեւէ մեկը տեղյակ է,  որովհետեւ  նիստը բավականաչափ երկար է տեւել:  Մենք կարող ենք գնահատականներ հնչեցնել` բացարձակապես Արցախի  նախագահ Բակո Սահակյանիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների վերաբերյալ: Ակնհայտ է, որ արցախյան  հարցն ու կարգավորումը Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության եւԱրցախի Հանրապետության թիվ մեկ խնդիրն է:  Երբ նախորդ տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի էր ունենում իշխանազավթում,  դեռ այն ժամանակ նշել եմ,  որ մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիան է եւ մարդբռնելը, այլ անվտանգության համակարգի ամրապնդումն ու մարտահրավերները: Ինչ վերաբերում է նիստին, ապա դեռեւս անցյալ տարի` մայիսի 9-ին, Փաշինյանը  Ստեփանակերտում բավականին բարձր նշաձող սահմանեց` Արցախին  վերադարձնել բանակցությունների  ամբողջական  փուլ, սա դժվար  իրականացվող նպատակ է, բայց  եթե Փաշինյանն ասել է,  պետք է անի:  Եվ եթե Բակո Սահակյանը չմասնակցեց առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, ուրեմն`  վարչապետն իր  խոստումների մեջ,  մեղմ ասած, շատ շռայլ է գտնվել:  Անդրադառնալով անվտանգության խորհրդի ժամանակ Փաշինյանի ելույթին` ասեմ, որ ամենեւին էլ այն կարծիքին  չեմ, թե այն կատարյալ էր, ավելին` այդ ելույթում կային որոշակի մտահոգիչ էլեմենտներ: Եթե նախագահ  Բակո  Սահակյանը խոսում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, ապա Նիկոլ Փաշինյանը դրա  մասին խոսք անգամ չասաց: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մի քանի անգամ […]

ՊԵԿ-ը «Ջազզվե ՍՊԸ»-ում որևէ խախտում չի արձանագրել. զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց

Տեղեկությունը, թե «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ջազզվեի» ֆեյսբուքյան ցանցում հրապարակված հայտարարությունից։ «Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է […]

Հակառակորդը ականանետ է կիրառել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ. Ռազմինֆո

Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Ռազմինֆոյին ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։ 

ՊԵԿ-ի ճշգրտումը աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված