23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կապանցի կինն ու տղամարդը խոշոր գումարներ են հափշտակել «օդնոկլասնիկի»-ի միջոցով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախաքննության ընթացքում […]

Նոր փաստեր «ապրիլյան պատերազմի» մասին

Մինչև 2016 թ.-ի ապրիլյան ռազմագործողություններն Ադրբեջանի զինուժը սահմանին պարբերաբար կազմակերպել է դիվերսիոն-հարձակողական գործողություններ՝ ընդհուպ մինչև ուսումնավարժական թռիչք իրականացնող մեր ուղղաթիռի խոցումը, որ տեղի ունեցավ 2014 թ․ նոյեմբերին։ Սա բոլորս ենք հիշում։ Բայց ի՞նչպես կարելի է մի քանի կորպուսի, բրիգադների, հատուկջոկատայինների և վերջապես գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ իրականացված լայնամասշտաբ և լայնածավալ թշնամական գործողություններն անվանել «դիվերսիա»։ Այս […]

Քաղաքացուց 20 հազար դրամ է պահաջել. հարուցվել է քրեական գործ

2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնում տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի […]

Տասը տարում Ամերիաբանկի կողմից 4.5 մլրդ դոլարին համարժեք և ավելի գումար է տրամադրվել տնտեսությանը՝ վարկերի տեսքով

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն, ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը մարտի 19-ին՝ լրագրողների հետ զրույցում, նշեց, որ տասը տարվա ընթացքում՝ 2008թ․ ի վեր Ամերիաբանկի կողմից  4.5 մլրդ դոլարին համարժեք և ավելի գումար է տրամադրվել տնտեսությանը՝ վարկերի տեսքով։ «Տարեկան մոտ 39%-ով աճել են Ամերիաբանկի վարկային ներդրումները։ 4․5 մլրդ դոլարից առնվազն 1.2 մլրդ դոլարին համարժեք գումարը տրամադրվել է արտահանող ընկերություններին։ 2018 […]

Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին

Հետևյալ պատվերն եմ տալիս քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին և մեռածներին՝ իր հայտնության օրը, երբ գա իր թագավորությամբ.  – Քարոզի՛ր Աստծու խոսքը և այն հայտարարի՛ր ամեն առիթով՝ առանց մտածելու պատեհության կամ անպատեհության մասին, ուղղի՛ր սխալները, սաստի՛ր կամ հորդորի՛ր՝ մեծ համբերատարությամբ ուսուցանելով, որովհետև կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ […]

Արագաչափերը հասան մարզեր. ՃՈ-ն զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված, երկու ուղղություններով գործող արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ քաղաքապետի աթոռը կիսելու մասին

Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իր կինն իրեն «հավասար» աշխատում է քաղաքապետարանում, լիազորություն ունի հեռախոսազանգերին պատասխանելու, ասաց, որ նման բան չկա. «Չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում, եւ […]

Էս 3 մլն-անոց ազգը հիմա ամեն օր պետք է վայելի Ձեր ընտանիքի անդամների մամլո ասուլիսները, բա էս պետության կառավարումը ո՞ւմ հույսին եք թողել

Նայում եմ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը` ոչ մի նոր բան, ոչ մի հստակ պատասխան տրված հարցերին: Մի քեֆ, մի ուրախություն, հումորն էլ անպակաս: Բա լավ, դու վարչապետ մարդ ես, բան ու գործ չունես, էսքան լրագրող հավաքել ես, քո PR-ն ես անում, որ ի՞նչ անես: Էս 3 մլն-անոց ազգը հիմա ամեն օր պետք է վայելի Ձեր […]

Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել

Риа Новости-ի փոխանցմամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները»,-ասել է պետության ղեկավարը։ Հուլիսի Ղազախստանի նախագահը դառնա 79 տարեկան: Նա կառավարում է երկիրը 1990թ.-ից: Նուրսուլթան Նազարբաեւը հետխորհրդային տարածքում ռեկրդակիր է՝ երկրի ղեկավարի պաշտոնին իր երկարակյացությամբ:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի