20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միհրան Պողոսյանի պատասխանը Արթուր Վանեցյանին

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Եվս մեկ անգամ վերահաստատում […]

Պետությունն իրավունք չունի մի կողմ քաշվել «Արարատցեմենտի» դեպքում. Գ. Մինասյան

 ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին զարմացնում է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը և մի քանի օր հետո ընկերության ղեկավարին ձերբակալում են՝ հարկերը չվճարելու համար։  «Մի՞թե վարչապետը  երբ գնում էր գործարանի բացմանը չգիտեր, որ հարկերը չեն վճարել»,-ասում է նա։  Ըստ նրա՝ «Սպայկա» ընկերության հետ կապված պետության գործողությունները […]

Դավաճաններին հավաքել է շուրջը, ովքեր մատնիչներ են, մարդ չեն․ Իսագուլյանը՝ Փաշինյանին

«Հեղաշրջում ասենք, բռնի իշխանության զավթում ասենք, ոնց ուզում եք՝ անունը դրեք, որովհետև մարդիկ կային, որոնք այս ընթացքում իրենց իրական կերպարը ցույց տվեցին»,- ամփոփելով 2018 թվականի ապրիլից ի վեր Հայաստանում իրականացվողը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իրենց ամեն ինչով պարտական էին Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, կարողություններ են կուտակել, […]

Հույս ունեմ, որ Ոստիկանությունը նոր կերպար կստանա եւ դա չի լինի որեւէ քաղաքական ուժի, որեւէ անձի ծառայելը. Փաշինյան

Ուղիղ 1 տարի առաջ մենք միասին էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության 101-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջեւ: Այդ օրվանից մեր հետեւությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության […]

Դատարանին կես տարի է պետք՝ Սիլվա Համբարձումյանին ծանուցում ուղարկելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Պատճառն այն է, որ Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նախնական դատական նիստին: Պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Տեղեկացնում է yerevan.today-ը:  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ […]

Կրակոցներից մահացել է Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում […]

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշելով, որ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:  

Բենզինը թանկացավ

Նավթի միջազգային գները նվազում են, մինչդեռ Հայաստանում բենզինը թանկանում է: Վերջին թանկացումը տեղի ունեցավ երկու օր առաջ: Այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 420 դրամով 410-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 440 դրամ է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի