18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

80 հայի ճակատագիր մնում է անհայտ, միգուցե սպանվել են. միջազգային իրավունքի փորձագետ

Միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների թվի հետ կապված հստակություն չկա, քանի որ հենց Բաքուն հաճախ իրարամերժ տեղեկություններ է ներկայացնում:

Զոհված 29-ամյա ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր

Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը: «Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր […]

Դատավորների նկատմամբ հարձակումները թափ են հավաքում. Ժողովուրդ

Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում: «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ մի քաղաքացի՝ Արմեն Խալոյան անուն ազգանունով, Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական […]

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը. Փաստ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը հունվարի սկզբին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է նկատել։ Խոսելով Բաքվից ստացած վերջին նախագծի վերաբերյալ, որին հայկական կողմն արդեն պատասխանել է, Արմեն Գրիգորյանը մանրամասներ չի հայտնել, ինչպես և չեն հայտնում որևէ մանրամասն ցանկացած այլ դեպքում։ Առաջարկությունների փաթեթների փոխանակումն արդեն […]

Արեն Մկրտչյանին կանչելու են հարցաքննության: Մեկ հարց են նախապես որոշել, որ նրան պետք տան. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին կանչելու են հարցաքննության: Լուրերի համաձայն՝ անգամ մեկ հարց են նախապես որոշել, որ նրան պետք տան, այն է՝ նա դեկտեմբերի 29-ին Ալավերդիում հնչած կրակոցների եւ միջադեպի դեպքի վայրում եղել է, թե ոչ, կոնկրետ այդ ժամերին որտեղ է եղել ու ինչպես կարող է ապացուցել իր այլուրերքությունը՝ […]

ՔՊ-ն մոտենում է ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին . Ժողովուրդ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ն մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց, դեռ 2022թ.-ից նոր գրասենյակը վերանորոգման փուլում է: Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]

Փամբուխչյանը տեղավորում է յուրայիններին. Հրապարակ

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, նրա փոխարեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։ Հովսեփ Աղազարյանը Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնում նշանակվել էր Ավինյանի դե ֆակտո քաղաքապետության շրջանում։ Սա միակ վարչական շրջանը չէ, որը Փամբուխչյանն իր մտերիմներով է համալրում։ Ինչ վերաբերում […]

Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին. Հրապարակ

Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերեւս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի […]

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության հինգերորդ օրվա խորհուրդը

Այսօր նշվում է սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հիշատակությունը: Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը․ այս օրը միևնույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի: Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու, և ոմանց՝ օդում սավառնելու համար: Եվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի