12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները […]

Արդարադատության նախկին նախարարի հիասթափությունը

Այսօր անկախության սկզբնական տարիներին գերպատասխանատու դիրք զբաղեցրած ընկերս ոչ այն է հարցնում է, ոչ այն է՝ պնդում. «Սահմանադրությունը մեկնաբանելիս բառերը կարևոր են, այնպես չէ՞»: Մեջս իներցիայի ուժով սկզբում խոսեց հին տեսաբանն ու դասախոսը, և այն է, որոշել էի բարխղճորեն ու միանգամայն լուրջ բացատրել, որ հարկ է, նախ, բացահայտել ՆՊԱՏԱԿԸ, բայց հետո սթափվեցի՝ հիշելով, որ անգամ […]

«Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև…»

«Տղե՛րք, մեկ ա որոշումը գրած ա, տպած, ստորագրած, կնիքած ա: Դահլիճում էլ շոգ ա, դուք էլ իզուր պիտի տանջվեք` ելույթներ ունենաք։ Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև… Բարի, անկեղծ դատավոր մը Դե լավ, դուք ստեղ առարկեք, ես հելա խորհրդակցական սենյակ… հելա լա լա լա»։ Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:  

«Ժողովուրդ ջան, հերիք ա, էլի … Մի հատ սալյուտ խփեք բանում» . Արարատ Միրզոյանը նկատողություն արեց

Խորհրդարանում շարունակվում է արտահերթ նիստը, որը երբեմն ընդհատվում է ԱԺ խոսնակի նկատողություններով՝ ուղղված դահլիճում լռություն պահպանելուն: Նկատողություններից մեկը մասնավորապես ուղղված էր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Ժողովուրդ ջան, հերիք ա, էլի»,-դիմելով վերջինիս հաայտարարեց Միրզոյանը՝ կոչ անելով լռություն պահպանել: Երբ մյուս կողմից ասացին, որ բան են քննարկում, ԱԺ նախագահն առաջարկեց դրսում քննարկել. «Մի հատ սալյուտ […]

Կռիվ է ընկել, թե ով է իսկական ընդդիմություն. Հրապարակ

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի փակ քվեարկությունից հետո, երբ իշխանական թեկնածուն ստացավ 99 կողմ, 22 դեմ, 1 անվավեր ձայն, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, աջուձախ փորձում են համոզել, որ այդ դեմ քվեարկողները հենց իրենք են։ «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ, ամբողջ կազմով մասնակցել է քվեարկությանը, եւ միայն Արման Բաբաջանյանն է կողմ քվեարկել, այսինքն՝ 18 դեմ-ը […]

Սամվել Բաբայանի ստորագրահավաքն ավարտվել է. Փաշինյանի թեզը հօ՞դս է ցնդում. Հրապարակ

Սամվել Բաբայանն Արցախում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները եւս կարող են Արցախում նախագահ ընտրվել: Հաջորդ քայլը ո՞րն է` հարցրինք արցախյան մեր աղբյուրին:  «Ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան, սակայն, բացի դրանց վավերականության հաստատումից, կա նաեւ ստորագրությունների բովանդակային խնդիրը. բանն այն է, որ ստորագրությունների մի մասը […]

Պատգամավորների օգնականներն էլ են պարգևավճար ուզում. Իրատես

Նախարարությունների, մարզպետարանների, ԱԺ աշխատակազմի ու պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների պարգևավճարն անչափ հուզել է պատգամավորների օգնականներին: Սրտնեղում են նրանք՝ իրենք ինչո՞ւ պարգևավճար չեն ստանում: «Հարցը բարձրացնում են անընդհատ, ու ոչ միայն իրենց վերադաս պատգամավորի, այլև մյուսների մոտ: Ասում են՝ ումի՞ց ենք պակաս, ինչո՞ ւ պետական բարիքներից նաև մենք չօգտվենք: Ոչ միայն պարգևավճար են ցանկանում, այլև գործուղումների […]

Հակամարտությունը նոր թափ է հավաքում: Տնտեսագիտականի դասախոսների 80 տոկոսը՝ գործազո՞ւրկ. Հրապարակ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի եւ դասախոսական կազմի միջեւ հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Ռեկտորի ԺՊ-ի՝ գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է ընթանում, որի պահանջներից մեկն անգլերենի պարտադիր իմացությունն է։ Այս չափորոշիչի պատճառով բուհի դասախոսակազմի 80 տոկոսը կարող է զրկվել աշխատանքից։ Չնայած առարկություններին, թե տնտեսագիտության դասախոսի համար անգլերենի իմացությունը պարտադիր չպետք […]

Ո՞վ է հաջորդը Զեյնալյանից հետո. Ժողովուրդ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել նաեւ կառավարության այլ անդամների անուններ, որոնց աշխատանքից «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհ են։ Մասնավորապես, խմբակցության մի որոշ հատվածը եւ, առավել եւս, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքից՝ նրան համարելով թույլ նախարար։ Այդ դժգոհությունների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ Զոհրաբ […]

«ՍԴ-ի ինքնահռչակ նախագահ՝ самозванец»

Վահե Գրիգորյանն էսօր իրեն գերազանցեց՝ ՍԴ-ի ինքնահռչակ նախագահ՝ самозванец։ Բայց սա էլ բավարար չէ, շատ նուրբ ու կիրթ խոսքով քե՛զ, ով հայ ժողովու՛րդ, չասեմ՝ ինչ կոչեց, բայց ձեր օգտագործման, ապա դեն նետման փաստը այլևս հռչակեց ԱԺ֊ի ամբիոնից իր երդման իսկ տեքստով՝ այսուհետև իշխանությունը սահմանադրինն է, ոչ ձերը։ Ամեն դեպքում Վահե Գրիգորյանը բավականին հուզումնառատ էր հեռանում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի