12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վահե Գրիգորյանը կարող է հայտնվել քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան

Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի` ԱԺ–ում արված սկանդալային հայտարարությանը։ Ըստ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում ՀՀ սահմանադրությունից։ «Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի […]

Պատգամավորը «շարիկ է գլորում» . օրվա կադր

Այս պահին խորհրդարանում ընթանում է արտահերթ նիստ, բայց այն ոչ բոլոր պատգամավորներին է հետաքրքրում։ Դրա համար էլ ոմանք նիստի ընթացքում ձանձրույթից «պաշտպանվելու» միջոցներ են գտել։ Օրինակ՝  «Ֆոտոլուրը» ֆիքսել է, թե ինչպես է պատգամավորներից մեկը նիստի ժամանակ սմարթֆոնով թենիս դիտում։ Ցավոք, կադրից չի երևում, թե որ պատգամավորն է։

Բանակցություններն ավարտվել են «ոչնչով». ադրբեջանական մամուլ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նշելով, որ համանախագահները կոնկրետ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ են ներկայացրել։ Այս մասին գրում է Minval.az-ը։ «Արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը համանախագահները կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ»,-նշվում է […]

Ադրբեջանին հաջողվել է պաշտոնական Երևանի միջոցով «մարսել» 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը

Վաշինգտոնից հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն, ըստ էության, ամփոփեց «վերելակային» դիվանագիտության նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը հսկայական ինժեներական աշխատանքներ է իրականացրել շփման գծի ողջ երկայնքով։ Այսինքն՝ օգտվել է Դուշանբեում ձեռք բերված ոչ ինստիտուցիոնալ պայմանավորվածությունից ու կոնկրետ քայլեր կատարել։ Ադրբեջանին Դուշանբեում հաջողվել է նաև «ջրել» Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման […]

«Ադրբեջանը, կարծես թե, հասցրել է օգտվել Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ.   1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։ 2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։ 3. Կողմերին […]

Փաշինյանը գծից չի շեղվում,բայց սորոսականներն իրենց «քցված» են համարում. Իրատես

Ասում են, թե «Բաց հասարակության» ներկայացուցիչները դեռ շոկի մեջ են ՔՊ վարչության ընտրություններից: Ըստ «Իմ քայլի» աղբյուրների` սորոսականները կուռ հանձնարարական են ունեցել անպայման լուրջ ներկայացվածություն ապահովելու վարչությունում, սակայն քվեարկության արդյունքներն արձանագրել էին, որ ՔՊ-ում «գրասենյակը մեռավ», և վերջիններս իրենց ահավոր «քցված» են համարում։  Սորոսականների թևը մտածում է, որ դա իրենց նկատմամբ քաղաքացիական ակցիա էր։ Սկզբում […]

Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է: Գյուղացիները փակել են ճանապարհը

Հունիսի 21-ին Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը, փոխանցում է Shamshyan.com-ը: Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի […]

Որոշ անձանց բերման ենթարկելը կապ չունի նրանց հագուստի գույնի հետ. ՀՀ ոստիկանապետ

Կարծում եմ՝ վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին», – ասաց նա։ Դիտարկմանը, որ ոստիկանությունը վերջին շրջանում առանց պատճառների բերման է ենթարկում «Ադեկվատ» խմբի և«ՎԵՏՕ» շարժման սևազգեստ ցուցարարներին՝ այդպիսով փորձելով արհեստականորեն հանրությանը հայտնի դարձնել […]

Սա ակնհայտ հետընթաց է: Պատասխանատուն միայն ու միայն Փաշինյանն է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում որևէ հղում չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին:  Ավելին, հերթական անգամ կոչ է արվում երկու կողմերին դադարեցնել կրակոցները:  Սա ակնհայտ հետընթաց է: Իսկ պատասխանատուն միայն ու միայն Փաշինյանն է: Հ.Գ. Եթե Նիկոլն է հրաժարվել Սանկտ Պետերբուրգից և Վիեննայից, մնացածը ինչի պիտի հղում […]

Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ. Վրաստանի նախագահը մեղադրում է Մոսկվային

Վրաստանում գիշերը ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին հետեւել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, ով դադարեցրել է օտարերկրյա այցը եւ վերադարձել հայրենքի: Վրաստանի նախագահը հայտարարել է, թե Ռուսաստանը հետաքրքրված է իր երկրի ներսում հակասություններով: «Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ: Մոսկվայի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյունը, ամենայն հավանականությամբ, այսօր ավելի վտանգավոր է, քան՝ բաց ագրեսիան: Ես ցանկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի