Աճուրդի կդրվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները հունիսի 28-ին աճուրդի կդրվեն, հաղորդում է Le Figaro պարբերականը: Շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ ինքը՝ Ազնավուրը, 34 տարեկան էր: Նրա նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում: Այս նամակաշարից պահպանվել է […]





































