11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տավուշը փաստացի մարզպետ չունի. Ռեֆորմիստներ

Մարզպետները կառավարության ներկայացուցիչն են մարզում և պատասխանատու են կառավարության քաղաքական և տնտեսական գծի համար: Այս դեպքերը ապացուցեցին,որ մարզպետները չունեն ոչ ազդեցություն,ոչ հնարավորություն հանրային կյանքի կառավարման ոլորտում: Եթե մարդիկ անտեսում են մարզպետին և իրենց խնդիրների լուծումը տեսնում են փողոցներ փակելով ստացվում է իրոք որ նման մարզպետների լինել չլինելը միևնույն բանն է: Ի դեպ նույնը օրեր առաջ […]

Վարչապետի մակարդակով սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները. Իրատես

Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել: «Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: […]

Զորավոր աղոթք

Բխեցրու, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգիր իմ մտքերի անդաստանը, լվա իմ հանցանքների աղտերը և սրբիր իմ վերքերի թարախը, հանիր իմ մեղքերի փուշը և տնկիր կենաց բույսը: Աճեցրու, Տե՛ր, արդարությունը և նվաստացրու անօրինությունը, մեռցրու մարմնիս ցանկությունը և նորոգիր հոգուս կենդանությունը…   Սբ. Եփրեմ  Ասորի        

Հրայր Թովմասյանի եւ հեղափոխականների տարբերությունը. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչև 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաև՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների […]

Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ

Օրվա ընթացքում հետևում էի Իջևանում տեղի ունեցածի մեկնաբանություններին ու տեղի ունեցողին։ Կարող եմ առանձնացնել երկու գիծ, որ նախկինում էլ միշտ եղել է նման իրավիճակներում։ Ոստիկանությունը պնդում էր, մարդիկ իրենց պահել են ագրեսիվ ու բռնության են դիմել, իսկ մարդիկ նշում էին, որ սկսել են ոստիկանները (նույնիսկ մեկնա սում էր, որ քաղաքացիական հագած ոստիկաններ է տեսել), բացի […]

Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, ուղևորները վթարային ելքով տարհանվել են

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով: «Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,-հայտնել են ավիաընկերությունից: Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում […]

Նիկոլը, ով ամիսներ առաջ ժողովրդին կոչ էր անում «դուխով» ճամփեքին պառկել, այժմ սպառնում է խստորեն պատժել այդ նույն ժողովրդին. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան հարցեր, որտեղ անկախ իրողության եւ կարգավիճակի փոփոխությունից, քաղաքական գործչի կարծիքն ու համոզմունքը պետք է հստակ եւ անփոփոխ լինի: Թե՚ 2008թ. մարտին, թե՚ 2016թ. հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, թե՚ 2018թ. ապրիլին եւ թե՚ երեկ, սկզբունքը մեկը պիտի լինի, երբ ոստիկանին փորձում են անարգել, հայհոյում […]

«Տանկիստ» Նիկոլին հանգիստ չեն տալիս մարշալի դափնիները

«Տանկիստ» Նիկոլին հանգիստ չեն տալիս զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դափնիները, որի գլխավորությամբ խորհրդային տանկերը մտան ու ազատագրեցին Բեռլինը։ Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար է,այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու։

Որտե՞ղ է Նիկոլ Փաշիյանի եղբորորդի պատգամավորը

2018 թ. դեկտեմբերի պառլամենտական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի եղբորորդին  հավաքել էր 17 հազար ձայն։ Երկու օր է` Իջևանում լարված իրավիճակ է, ու Տավուշի մարզից ամենաշատ քվե ստացած պատգամավորին չի հետաքրքրում ` ինչ է կատարվում իր ծննդավայրում։ Ինձ հետաքրքիր է, եթե վաղը ընտրություններ լինեն քանի՞ քվե կստանա Նիկոլի եղբորորդին։Հարցնում է քաղաքագետ Աղվան Պողոսյանը: 

Ինչպես դիմակայել շոգին

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ  խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի