17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախցի երիտասարդը վաճառել է երիկամը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։ 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։ Պարզվել է, որ Արցախի Հանրապետության բնակիչ՝ 32-ամյա Ք. Մ-ն 2018 թվականի հունվար-փետրվար […]

ՊՆ-ն 48 հազար դրամով ցեմենտ է գնել մի կազմակերպությունից, որն ընդամենը 2 աշխատակից ունի. Նախարարը տեղյակ չէ՞

ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրո Գրուպ» կազմակերպությունից` վճարելով 48 հազար դրամ, ինչը շատ թանկ է: Այս մասին քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը` հավելելով, որ կառավարության տարբեր գերատեսչություններ նույն կազմակերպությունից մեկ անձից գնման տեսքով պարբերաբար կատարում են գնումներ և նաև շինարարական աշխատանքեր պատվիրում. «Իսկ այդ կազմակերպությունը, որն անում է նաև […]

Կալանավորումը կիրառվում է օրենքի խախտումով». նախկին դատավորը՝ Քոչարյանի գործից. Փաստինֆո

«Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման ամբողջական տարբերակը: Հիշեցնեք, որ դրանով ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ հակասահմանադրական`նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով: ՍԴ […]

Շտապ. այրվող բնակարանում երեխա կա

Սեպտեմբերի 11-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, առկա է գազի արտահոսք:   Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Շնորհավոր ծնունդդ, զորավար

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրվա առիթով, որում ասված է. «Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրն է: Մարդ, ով կանգնած լինելով 20-րդ դարավերջին ծավալված Արցախյան ազգային ազատագրական պայքարի ակունքներում, իր գործուն մասնակցությունն ունեցավ ոչ միայն ռազմաճակատի տարբեր հատվածներում կերտված փառահեղ հաղթանակներում, այլև […]

«Դու բանաստեղծ չես դառնալու, իզուր հույս մի փայփայիր». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ ջան, ոտանավոր մի գրի, փլիզզզզզզզզզզ Հայաստանը զուտ երկիր չէ, մոլորված ես տողերում, Ընկերները Հայաստանում սիրո շուրջ են բոլորվում, Հայաստանում աշունն այսպես թեժ ու գժոտ է լինում, Եվ շողում է արեգակը մանուկների աչքերում։ Հայաստանը պատմություն է, որից դու չես հասկանում, Հայաստանը այգեստան է, որին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի