Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են ապօրինի զինամթերք ու թմրանյութ /Տեսանյութ/

Գեղարքունիքի պարեկները հունվարի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած մեքենայով ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ տղամարդու` կանեփն ինքն էր քաղել ու պատրաստել թմրամիջոց` անձամբ օգտագործելու համար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ […]