Ինքը արդեն Լենինն է եւ իր թեզերն առաջ մղելու համար 100 հազար դոլար է բյուջեից տալիս /տեսանյութ/
Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։ «Հանդիպման նպատակն է կիսվել վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների և տպավորությունների վերաբերյալ», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միշտ էլ հայտնել է իր մտահոգությունը, որ և՛ Հայաստանից, և՛ Արցախից չպետք է լինեն այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են հարաբերությունները սրել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ «Չեմ ուզում սկսել՝ հա՞վն էր առաջ, թե՞ հավկիթը։ Կարևոր չէ, թե ով սկսեց։ Լավ մթնոլորտ չի լինի, եթե […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով, երևի, ցանկացել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվել է, դա քաղաքականության մեջ նորմ չէ, դա շատ վտանգավոր է, կանխամտածված է արել», – ասաց […]
Իշխանության ներկայացուցիչները հերթով բավական հետաքրքիր հայտարարություններ են անում Ամուլսարի մասին: Օրերս վարչապետի կնոջ եղբայրը՝ «Իմքայլական» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ասել էր, որ, եթե բախումների գնալու ճանապարհն ընտրեին, Ամուլսարում փորձաքննություններ չէին անի, հարցը այսքան չէին ձգձգի: Այս մասին գրում է 168.am-ը: Սա, փաստորեն, արձանագրում է փաստը, որ իշխանությունն արդեն 1,5 տարի Ամուլսարի հանքում փորձաքննություններ է անում, ու […]
Ցանկացած հեղափոխություն ունենում է իր նախերգանքը՝ առաջին արարը։ Հայկական իշխանափոխության-հեղափոխության խորքային բովանդակությունն ու դրդապատճառները մենք այդպես էլ չկարողացանք գնահատել, իսկ դրա համար արժի հիշել 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեի ՔԱՔ (Քաղաքացիական Ակտիվ Քայլ) չկայացած կուսակցության ֆենոմենը։ Դեռևս չգրանցված, ընդամենը օրերի ընթացքում, այդ «կուսակցությունն» արդեն տասնյակ հազարավոր համակիրներ ձեռք բերեց։ Գրանցման ու ընտրություններում մասնակցելու դեպքում, ամենայն հավանականությամբ, […]
«Հայաստանից «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին ներկայացվածություն գրեթե չկար: Շատ հրավիրյալներ չէին եկել, ներկա էր արտգործնախարարը: ԱԺ նախագահին և խմբակցություններին ևս հրավերներ ուղարկվել էր, սակայն, որքան հասկացել ենք, տեխնիկական պատճառով նամակը ուշ են ստացել: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացվածություն չկար: Հրավիրվել […]
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է․ «Տուրիզմի կոմիտեի տոտալ անգործության պայմաններում վարչապետը ստիպված ուղղակի դիմում է տաքսու վարորդներին ու անցորդներին՝ տուրիստների նկատմամբ սիրալիր լինելու խնդրանքով: Լուրջ գործը այսպես չի արվում: Տուրիստական ոստիկանության մասին լսե՞լ եք: Հարևանների մոտ գործում է, գնացեք՝ նայեք»:






























