23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հազարավոր մարդիկ բողոքում են Վրաստանի խորհրդարանի մոտ /Տեսանյութ/

Հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել և իրենց  բողոքն են արտահայտել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ նոր օրինագծի, որը շատերի կողմից դիտվում է որպես նախկին խորհրդային երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում: Ցուցարարները փորձում են խանգարել պատգամավորներին ընդունել այսպես կոչված «ռուսական օրենքը»։ Նրանք դա նմանեցնում  են այն օրենքին, որն օգտագործվում է Կրեմլի կողմից քննադատներին լռեցնելու […]

Լավան ավերել է հրաբխի մոտ գտնվող գյուղերը՝ սպանելով 37 մարդու /Տեսանյութ/

Առնվազն 37 մարդ է զոհվել Ինդոնեզիայի արևմտյան Սումատրա կղզում հեղեղումների և հրաբխից հոսող լավայի հետևանքով։ Շաբաթ օրը ժամերով տեղացած հորդառատ անձրևը մոխրի և քարերի հեղեղներ է թափել Մարապի լեռից՝ Սումատրայի ամենաակտիվ հրաբխից: Լավան հեղեղել է երկու թաղամաս, մարդկանց մահվան պատճառ է դարձել և վնասել ավելի քան 100 տներ, մզկիթներ և հասարակական հաստատություններ: Իշխանությունները նշում են, […]

Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան

Ես աղոթում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում ու պահանջ և այդ ամենը մաքրությամբ, ապաշխարհությամբ ու զղջումով»,- նշեց նա։ Սրբազանի խոսքով՝ իշխանությունն իրեն չի հետաքրքրում։ «Նրանք վաղուց ինձ համար իշխանություն չեն, այդ մասին […]

ABC media-ի և 24news-ի խմբագրությունները դատապարտում են ոստիկանության անթույլատրելի գործողությունները

Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիրբերետավորներ) այսօր ուժ են կիրառել անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24news․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։ Նախ՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է օպերատորին, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին՝ առանց հետ նայելու հեռացել է։ Ավելի ուշ կարմիրբերետավորները ուժ են կիրառել 24News-ի լրագրողի […]

Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել. միջազգային մամուլ

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։ «Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են […]

Լրագրողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու առնչությամբ ծառայողական վարույթ նախաձեռնել. հայտարարություն

Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրոցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ։ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում

Ոստիկանների գործողություններից լրագրողը կորցրել է գիտակցությունը

Կարմիրբերետավորները անհամաչափ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների:  Ոստիկանների գործողություններից տուժել է նաեւ 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանը։ Ոստիկանության անհամաչափ և բռնի գործողությունների իրականացման ժամանակ կարմիրբերետավորները հրեցին և վայր գցեցին նրան:  Լրագրողի ինքնազգացողությունը վատացավ, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:  

Էսքան էլ ապազգային. Հրապարակ

Նիկոլի վարչապետության վերջին մի քանի տարում բացահայտվեց, թե որքան ապազգային կարող է լինել «խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» շնորհիվ եկած իշխանությունը: Կրթված երիտասարդների այդ խմբակը, սակայն, 2018-ի գարնանային իրադարձություններին այլ կարգախոսներ էր բարձրաձայնում: Հիմնական շեշտը դրվում էր նախկինների օրոք գոյություն ունեցող «բեսպրեդելը» հաղթահարելու և Հայաստանում երջանիկ ապագա կառուցելու մտադրության վրա: Չնայած պետական կառավարման և զուտ […]

Մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան Դանիելյան

Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ այդպես չէ, դա մտքից հանի, դրանով հարվածի տակ կդրվի եկեղեցու վերականգնվող վարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջույ գրել է քաղքագետ Ստեփան Դանիելյանը: «Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր, ինչը լայն հանրության կողմից ընկալելի է եւ’ գնահատելի։ Մնացեք այդ դերի մեջ, դա եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի