05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, և, ճակատագրի դառը հեգնանքով, հայ ժողովուրդն ընդամենը մեկ դար անց կանգնած է նույն իրավիճակի առաջ։ Այս անգամ արդեն հայկական ազգանուններ ունեցող «երիտթուրքերի» ձեռքով է ցեղասպանվում և հայրենազրկվում հայ […]

«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք». Աննա Հակոբյանը կանգնած մնաց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ /Տեսանյութ/

Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»,«Նիկոլ մարդասպան» վանկարկումներով։ Աննա Հակոբյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել աղջկա հետ։ Նրանց ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Նրան հաջողվեց  ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։  

Էրդողանի ժխտող ուղերձը ապրիլի 24-ի առթիվ

agos.com.tr-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ հղել է ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ: Նշենք, որ  նա 2012 թվականից ի վեր հղում է այսպիսի ուղերձ Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին: «Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ […]

Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը

«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա մանրամասնում է՝ ընկած Գետաշեն, Շահումյան, Մարտակերտ, շրջափակված Ստեփանակերտ, թշնամու հետ համեմատած և քանակով, և ռազմական առումով տոտալ անհավասարություն։ «Ելքի բացակայությունը, ուզած, թե չուզած, ստիպեց անել անհավանականը’ տոտալ հաղթանակ տոնել։ Մի կողմ թողնենք հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից […]

Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա /Տեսանյութ/

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցին։ «Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից Ցեղասպանություն էր՝ ծրագրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի