15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՅԴ-ն Հայոց բանակի կողքին է. Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

Դաշնակցությունը Հայոց բանակի եւ սահմանապահ գյուղերի կողքին է: Այս մասին ուղերձ է հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Անցած ամիս Տավուշի շրջանի վրա Ադրբեջանի կատարած հարձակումից հետո, բնականաբար, անհրաժեշտ էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համահայկական այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ սփյուռքյան եւ հայաստանյան ժողովրդային խավերը ոտքի կանգնեին եւ հասնեին հայրենիքի օժանդակությանը։ […]

Ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախի նախարար Արայիկ Հարությունյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք ստորեւ. «Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Այս տարի այն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ երկարատեւ հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության եւ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 878 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 97-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 38356 (+706)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1149 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 881 (+2), այլ պատճառներով՝ 268:    Մեկ օրում մահացել է 2 մարդ:  

Հասարակության համբերությունը սպառվում է․ «Հրապարակ»

․ «Հասարակությունն օր-օրի ավելի պահանջատեր ու անհամբեր է դառնում։ 2 տարի առաջվա սիրուց ու հանդուրժողականությունից համարյա ոչինչ չի մնացել։ Այսօր գրեթե չեն լսվում լատինատառ կոչերը՝ թողեք՝ թող աշխատեն։ Իսկ 2 տարի առաջ մեր յուրաքանչյուր քննադատական խոսքին ի պատասխան՝ այդ հանդիմանությունն էինք լսում։ Երիտասարդ հեղափոխականների հանդեպ անզուսպ սեր եւ հավատ կար, նրանց գործելու քարտ-բլանշ էին տվել։ […]

Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը պակասել են․ «Ժողովուրդ»

«2020թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ […]

«Ես քեզ նախարար նշանակողի․․․». սկանդալային նամակներ՝ ԿԳՍՄՆ-ին․ «Հրապարակ»

. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ արշավն ու բողոքը միայն փողոցում կամ Ֆեյսբուքում չեն ընթանում։ Արայիկ Հարությունյանին, պարզվում է, հարյուրավոր նամակներ են ուղղում քաղաքացիները՝ հաճախ փողոցային բառապաշարով։ Դրանք ուղարկում են նախարարության հասցեով։ Մեզ պատմեցին, որ նամակներում շատ հազվադեպ հանդիպում են նաեւ շնորհակալական խոսքեր, սակայն գերակշռող մասը քննադատություններն ու հայհոյանքներն են, վիրավորական […]

Ամենաթողությունը կարելի է ընդամենը քաղաքում քայլելուց նկատել. Ստեփան Դանիելյան

Կառավարման որակը, կամ ավելի ճիշտ ամենաթողությունը կարելի է ընդամենը քաղաքում քայլելուց նկատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել է. «Կառավարման որակը, կամ ավելի ճիշտ ամենաթողությունը կարելի է ընդամենը քաղաքում քայլելուց նկատել։ Ընդամենը մեկ օրինակ, որը բավական է այս կառավարության էությունը հասկանալու համար։ Արդեն ահավոր է մեքենաներից լսվող անտանելի բարձր […]

Աղոթքը մեր կյանքի «անտիվիրուսն» է …

 Սկսենք մեր օրը դնելով նրա հիմքոմ առաջին ամուր քարը, որը աղոթքն է, աղոթքը մեր կյանքի «անտիվիրուսն» է … Խնդրենք, որ Աստված օգնի մեզ ազատվել մեծամտության մեղքից, թե իբր մենք ամեն ինչ կարող ենք անել մեր ուժերով: Չմոռանանք, որ Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելացիները սխալվեցին այն դեպքում, երբ ամեն օր Մովսեսը նրանց փոխանցում էր Աստծո Կենդանի խոսքը: Մեր […]

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Բադասյան

ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ, և կարող ենք արձանագրել, որ ուղղակի բառեր չէին, որ պայքարելու ենք այդ ենթամշակույթի դեմ, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում […]

«Հանրությունն այլեւս պետք է ոտքի կանգնի. եթե Փաշինյանին թվում է, թե քանդելով կարող է առաջ գնալ, սխալվում է». Մարգարիտ Եսայան

«Կորոնավիրուսի հետեւանքով 1000-ից ավելի զոհերի մեղավորը Փաշինյանն է՝ իր առողջապահության նախարարով, իր կառավարությամբ: Սրա համար նրանք, վստահաբար, պետք է պատասխան տան»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա բնորոշմամբ՝ որոշ պետություններ խիստ պայմաններ չեն սահմանել վիրուսի դեմ պայքարում, օրինակ՝ Բելառուսը, որտեղ զոհերի թիվը մոտ վեց հարյուր է, սակայն որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի