Հարազատները ահազանգում են, որ մահացածների դիերը խոշտանգված են, աչքերը՝ սկոչած, կապտուկներով /տեսանյութ/
«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը կրթական հաստատություններում կորոնավիրուսային կանխարգելման քայլերը շոու է համարում՝ նշելով, որ դիմակները ընկճում են մասնավորապես երեխաների իմունիտետը:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր, իսկ մենք` ճիշտ: Հուսով եմ շատ շուտով Փաշինյանը կխոստովանի իր սխալ ու մեր ճիշտ լինելը,երբ Ալիևին կիրթ ու կառուցողական էր անվանում, ինչպես նաև հրաժարվում Վիեննայի և Ս.Պետերբուրգի օրակարգերից ի օգուտ […]
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդում: Հարցապնդման ընթացքում նախարարը դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ վերջինս ամբիոնից ինչ-որ այլասերվածություններից է խոսում: «Գիտեք՝ այս չափորոշիչներն ինչի մասին է, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել […]
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հանրության մոտ հարց է ծագում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հետ կապված: «Ես կուզենայի իմանալ՝ ի՞նչ կզբունքներով, մեխանիզմներով է կառավարությունը ընտրել Էդգար Շաթիրյանին որպես թեկնածու, եղե՞լ են այլ տարբերակներ, մրցույթ»,-հարցրեց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը նախ ասաց, […]
Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև այս պահին նշանակված հանդիպում չկա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կան քննարկումներ», – ասաց նա։ Վարչապետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը համարում է կառուցողական, ու այն բանակցային գործընթացը վերականգնելու իրենց պատկերացումներին համապատասխանում է։ «Մենք բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց ասել ենք, որ այդ սկզբունքները […]
Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմի համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է. «Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»: Բարձրաձայնելով մեր՝ զոհ ունենալու մասին, նա նշեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Տոնոյանը նաև […]
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել: Նրանք նաև բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի´ պարոն վարչապետ, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների […]
























