Օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մինչև վաղը ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։