12 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. ամեն ինչ է իմ համակարգման ներքո է․ ԱՀ նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ […]

Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել. Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նոր հայտարարություն են տարածել

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Ռ.Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, վճռականորեն դատապարտում […]

Գրոհայինների զոհերի թիվը Ղարաբաղում արդեն ավելի քան 2,5 հազար է․ սիրիական ընդդիմադիր ԶԼՄ-ներ

Սիրիական ընդդիմադիր պարբերականներում, ինչպիսիք են «Մուրասելոն աշ-Շարկիան» և «Ալ-Ջիսրը», վերջին հինգ օրերի ընթացքում նյութեր են հրապարակվում, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղում թուրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում մեծ կորուստները, տեղեկացնում է Իրավունքը։ Սիրիայի հակակառավարական ռեսուրսները հայտնում են, որ 100-ից ավելի զոհերի դիերն արդեն Թուրքիայի տարածքով ուղարկվել է Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների հյուսիսային շրջաններ: Ըստ առկա տվյալների՝ […]

Առանց ասելու էլ բոլորին պարզ է․ Իրատես

Ասում են, թե չնայած ժողովուրդը մեկ մարդու նման սնունդ ու դեղորայք է հավաքում բանակի համար, սակայն այս պահին ամենագործուն աջակցությունը համապատասխան հիմնադրամին գումար փոխանցելն է։ Հիմնավորումն այն է, որ մեծ քանակությամբ սննդի կուտակումը պիտանիության առումով նպատակահարմար չէ, իսկ տրամադրվող գումարը տեղին և ժամանակին կօգտագործվի ըստ նպատակահարմարության։ Առանց ասելու էլ բոլորին պարզ է, որ հսկայական միջոցներ […]

Նիկոլ Փաշինյանը ծանր զրույց է ունեցել յուրայինների հետ․ Հրապարակ

Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի մոտ հրատապ հավաք է կայացել, մասնակցել են նեղ թիմով՝ նախարարներ, մարզպետներ, ՊՆ ներկայացուցիչներ։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այդ հավաքի ժամանակ, շատ աղոտ տեղեկություններ փոխանցեցին մեզ, միայն իմացանք, որ վարչապետ Փաշինյանը գործընկերներին է ներկայացրել աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, որոնք հրապարակման ենթակա չեն։ Ասում են՝ բավականին ծանր […]

Փաշինյանը կհասցնի՞․ Ժողովուրդ

Դեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել Ուլիխանյանին նշանակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր արդեն լրանալու է Ուլիխանյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումի ժամկետը, ու դրանից հետո ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված