09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիկոլ, անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ, էդ բունկերում պաղկված՝ բոլորիս կալանավորի, մեկ է՝ չես պրծնելու, Ազատության հրապարակից վարչապետին դիմելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Պատրաստ ենք: Ի տարբերություն քեզ՝ մենք ՔԿՀ-ներում հանգիստ խղճով ենք նստելու: Մեկ է՝ պատմությունը տալու է բոլորի գնահատականը: Անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող: Կալանավորի բոլորիս», – ասաց պատգամավորը:

Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ

Ազատության հրապարակից բերման ենթարվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ: Թե ինչ մեղադրանք է առաջադրվել, իրենք չգիտեն: «Բոլորն էլ հասկանում են, որ որոշման ստորագրումից հետո Փաշինյանը իր վրայից մեղավորության սլաքները ուղղում է այլոց վրա, նա է մեղավոր, պատասխան է տալու», – ասաց նա:

Իրավապահները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին, Կարինե Աճեմյանին, Վահրամ Բաղդասարյանին

Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների՝ իրավապահներն Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին: Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչու են հեռացնում տարածքից, կամ ուր են տանում: Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին, Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին: Նշենք, որ հրապարակում այս պահին կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական […]

Եկեք և իմ աչքերի մեջ նայելով պատասխանեք,թե ինչո՞ւ մի ողջ ժողովուրդ տարհանեցիք. Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Լրագրող Ծովինար Բարխուդարյանը գրում է.  ✔Նախորդ գրառումս Ստեփանակերտում,գրեթե, մենակ մնացած կնոջ հուսահատ ճիչ էր,բնավ ո՜չ կոչ կամ խնդրանք։ Որոշում կայացնողը դուք եք,սիրելիներս։ ✔Իսկ հիմա իմ առաջին և վերջին ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan -ին. Հիշում եք,անկասկած,սեպտեմբերի 27-ի առավոտը.ես Ձեզ հարցրի. -Պարոն Նախագահ,լոխ լյավա՞ ինան։ Դուք փոքր֊ինչ քամահրական տոնով ինձ պատասխանեցիք. -Կասկածող կա՞։ ✔ Ես […]

Սեպտեմբերի 29-ին ՌԴ Պետդուման ընդունել է հայտարարություն-կոչ՝ կրակի դադարեցման վերաբերյալ. վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ. Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ հստակ նշել է, որ դեռևս սեպտեմբերի 28-29-ին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով […]

Արցախյան հարցում Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ունեցել է նման ծրագիր. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի հետ իմ տարաձայնությունը նաև արցախյանի հիմնահարցի հետ է կապված եղել, «Արմյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում տեսակետ կա, որ հենց ղարաբաղյան հարցի նման լուծման համար էլ որոշ ուժեր Նիկոլ Փաշինյանին բերել էին իշխանության, Վանեցյանը պատասխանեց. «Լինելով ԱԱԾ նախկին աշխատակից, […]

Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը կտանի լիարժեք բանակցությունների. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի:  Զախարովան այս մասին ասել է «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1869 դեպք, մահերն ավելացել են 34-ով

Նոյեմբերի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110 548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 448450 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք: Նախորդ օրն […]

Մենք երբեք չենք կարող մոռանալ մեր մարտական ընկերների թափած արյունն ու չենք թողնի, որ այդ թափած արյունն իզուր անցնի

«Եթե կան մարդիկ, ովքեր փոխում են իրենց սկզբունքները, Աստված իրանց հետ, սակայն մենք երբե՛ք չենք կարող մոռանալ մեր մարտական ընկերների թափած արյունն ու չենք թողնի, որ այդ թափած արյունն իզուր անցնի…»   Սերժ Սարգսյան ՀՀ երրորդ Նախագահ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի