09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հազարներով զոհեր տվեցինք, սա ասումա. սննդի մատակարարման ռեֆորմը արդարացրեց իրեն». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազարներով զոհեր տվեցինք, սա ասումա. սննդի մատակարարման ռեֆորմը արդարացրեց իրեն։ Ստամոքսով մտածող արյունարբու ստահակ»:

«Ուզում էին պարզել՝ 2016-ին ինչն այնպես չէր արվել, սկսեցին գեներալներին՝ Մնացականյանին և այլոց հեռացնել, ես ասացի՝ պատերազմի շեմին ի՞նչ եք անում, այդպես Ստալինը վարվեց 1941 թվականին»․ Նորատ Տեր-Գրիգորյանց

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանից մեծ անհանգստությամբ է հետևել Արցախյան պատերազմին, տարբեր խողովակներով, տարբեր մարդկանց միջոցով փորձել խորհուրդներ փոխանցել հայկական ԶՈՒ-ին և ՊԲ-ին, իսկ եռակողմ համաձայնությունն ընդունել մեծ ցավով։ 168․am-ի հետ զրույցում լեգենդար գեներալն ասաց՝ կարծում էր, թե Հայաստանից այլևս իրեն  չեն […]

Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի. Վարչապետ

Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել պատերազմը, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք փորձել են ինչ-որ ձևով լուծել: «Դրա համար արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է, որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ […]

Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին

Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ խնդիրներ են ծագել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մարտերի հետևանքով զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարը, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ: Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում», – ասել է Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում հունմանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ […]

Ղարաբաղի կենտրոնը կօգնի Երևանին և Բաքվին կապեր հաստատել. Պուտին

Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում, կօգնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարական մարմիններին փոխհամագործակցություն հաստատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների և միմյանց միջև, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուրբաթ նա հանդիպում է անցկացրել Ղարաբաղի շրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ և, այս հանդիպման շրջանակներում հայտարարել է կենտրոնի ստեղծման մասին, որը, նաև կզբաղվի փախստականների վերադարձի խնդրով: Նախագահը […]

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

Ընդդիմադիր 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ՀՔԾ: Այնուհետև նրան հրավիրել էին ԱԱԾ: Հանրահավաքի ավարտից հետո Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց:  ԲՀԿ ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել ոչ այն պատճառով, որ սահմանված արգելքին հակառակ հանրահավաք է կազմակերպել: «Գագիկ Ծառուկյանը կանչվել էր հարցաքննության ընտրակեղծիքների […]

Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

Ինչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի […]

Բացահայտվել է զոհվածների մայրերին հայհոյող, Նիկոլի դավաճան իշխանություից փող ստացող ֆեյքերի բուծարաններից մեկը /տեսանյութ/

Ֆեսբուքում տեսանյութ է տարածվում, որտեղ ցույց է տրվում  է թե բացահայտվել է իշխանական ֆեյք էջեր կառավարող գրասենյակներից մեկը. «Բացահայտվել է զոհվածների մայրերին հայհոյող, Նիկոլի դավաճան իշխանություից փող ստացող ֆեյքերի բուծարաններից մեկը։ Ճանաչեք ազգի տականքներին»-գրված է տեսանյութին կից: ։

«15։45-ին ընտանիքիս անդամներին հանձնել են ծանուցագիր, որ 16:00 ներկայանամ ՀՔԾ հարցաքննության։ Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապահար փորձում է մեզ լռեցնել»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «15։45-ին ընտանիքիս անդամներին հանձնել են ծանուցագիր, որ 16:00 ներկայանամ ՀՔԾ հարցաքննության։ Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապահար փորձում է մեզ լռեցնել։ Չի ստացվելու։ No pasaran»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի