12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵՊՀ-ն կազմաքանդում են, մարդկանց գործազուրկ դարձնեն /Տեսանյութ/

ԵՊՀ-ից քաղաքական ընդդիմադիր հայացքների համար աշխատանքից ազատված դասախոսները լրագրողներին ներկայացրել են կրթական ոլորտում տիրող աղետալի վիճակը: Մենուա Սողոմոնյանը մատնանշեց Ակադեմիական քաղաքի ստեղծման արդյունքում սպասվող խնդիրների մասին:

Իրավապահները մտել են Արմավիրի բանտ. Օրենքով գողերին, «զոն նայողներին» տարել են ԱԱԾ մեկուսարան

ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ դիմել է քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության մամլո խոսնակ Նոնա Նավիկյանը ասել է,  որ քրեական ենթամշակույթի առանձին դրսևորումների նախականխման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ։ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ կալանավորված անձանց և դատապարտյալների տեղափոխումը մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ համակարգի առօրյա գործունեության տեսակներից է։  

Ադրբեջանի անսպասելի հետքայլը․ ինչի՞ն է սպասում Իլհամ Ալիևը. 168.am

Ամիսներ առաջ Ադրբեջանում կայանալիք COP29-ի ընթացքում Երևան-Բաքու համաձայնագիրը ստորագրելու առաջարկություն անող Ադրբեջանի իշխանությունները ներկայումս լիովին մերժում են արդեն իսկ համաձայնեցված համաձայնագիրը ստորագրելու Երևանի առաջարկը՝ օրեցօր նոր և ծանր պահանջներով գործընթացը մտցնելով փակուղի։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենա նոյեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ է, որ […]

Ստեղծել են աշխարհի ամենաբարակ ժամացույցը /Տեսանյութ/

Վերջին տարիներին ժամագործության եվրոպական հսկաները պայքարում են աշխարհի ամենաբարակ մեխանիկական ժամացույցների ստեղծման համար: Bulgari, Piaget եւ Richard Mille շքեղ ապրանքանիշերը 2018 թվականից պահպանում են բաղձալի ռեկորդը, որը ապրիլին խախտեց 1,7 միլիմետր հաստությամբ նրբագեղ Bulgari Octo Finissimo Ultra Mark II-ը: Սակայն այժմ անկախ ռուս ժամագործն ու գյուտարարը կարող է գերազանցել նրանց բոլորին: Կոնստանտին Չայկինն ասում է, […]

Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին միլիարդների հասնող զինտեխնիկան մետաղի ջարդոնի վերածել

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար: Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում և ֆիքսվում է միայն ռազմական բյուջեն և լավագույն […]

«Ալիևը պարզ ասում է` Հայաստանը ծախվում է, գնորդն էլ ինքն է… հաջորդը ՀՀ նախկին ղեկավարներն ու կռված տղերքն են»

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի՝ «եթե»-ներով ու Փաշինյանի՝ «ինչ է որ»-ներով խաղաղությունը… Գիտենք՝ Ալիևը անկեղծ թշնամի է: Ասում է այն, ինչ ուզում է, պահանջում է այն, ինչ մտքով անցնում է: Լեզուն երկար է, որովհետև թիկունքին հաղթանակն է, Հայաստանի կապիտուլյացիան ու ՀՀ իշխանությունները: Ալիևը ոչ միայն անկեղծ թշնամի է, այլ նաև անկեղծ «բարեկամ», ով բացում է […]

Առաջին արհեստական ​​ բանականությամբ աշխատող ավտոմեքենան արդեն շուկայում է /Տեսանյութ/

Carnewschina.com-ի փոխանցմամբ՝ առաջին արագընթաց Xpeng P7+ ավտոմեքենան նկատվել է Չինաստանի շուկաներից մեկում: Ըստ ավտոարտադրողի պաշտոնական հայտարարության՝ Xpeng P7+-ը կլինի «աշխարհի առաջին արհեստական ​​ բանականությամբ աշխատող ավտոմեքենան»։ Այն հագեցած է Xpeng-ի հաջորդ սերնդի ինքնավար վարման հարթակով և վաճառքի կհանվի 2024 թվականի չորրորդ եռամսյակում: Xpeng P7-ն ունի արագընթաց ավտոմեքենային բնորոշ թափք՝ թեք հետնամասով: Մեքենան, որը հագեցած է […]

Պաշտոնը պահելու համար. Սյունիքի մարզպետը վախենում է, որ իրեն էլ կհասնեն

«Փաստ»-ը գրում է. «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում ձերբակալել են ոչ միայն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին ու այլ աշխատակիցների, այլև երկու ուսանողների։ Նրանցից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրն է, մյուսը՝ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանի ընկերը։ Հեռակա բաժնում սովորող ուսանողներին արդեն ազատ են արձակել, քանի որ մեղադրանքը նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին է անլուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի