08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կհրապարակվի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի եզրակացությունը. Քոչարյան

Շուտով կհրապարակվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ի դեպ, Ապրիլյան պատերազմի հետ կապված որոշ եզրահանգումներ արդիական են նաև այսօր», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, հիշեցնենք, ստեղծվել էր 2019 թ. մայիսին։

«Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, կարողացա ինքնապաշտպնվել». Արծրուն Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն

Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՊՆ արդեն նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ […]

Ի պատասխան հայտնի «պոռնոաստղ» դավաճանի բարբաջանքին․ Կարապետ Գուլոյան Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե տեսանյութեր է տեսել, որոնցում երևում է, թե ինչպես է Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը «կազմակերպում» նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած գործողությունները․ «Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսան և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը՝ […]

Մեղրիով անցնող դեպ Նախիջևան ճամփան՝ Գոբլի ծրագիրը, ոնց մտավ “պայմանագրիդ” մեջ

…Եւ կրկին ոչ մի հարց գերագույն դսվաճանության մասին. ֊Մեղրիով անցնող դեպ Նախիջևան ճամփան՝ Գոբլի ծրագիրը, ո՞նց մտավ “պայմանագրիդ” մեջ… #Սորոսը_շատ_խնդրեց? #Հայաստանն_ու_Աիցախը_տվել_ՊԵԴրոսիկով_լիգիտիմացվել_ես_ուզում? #Իշտահիդ_քացախ   Կարմեն Դավթյան

Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:

Դադար տվեք։ Ծնկի եկեք։ Խոստովանեք Ձեր մեղքերը գոնե Ձեր ու Աստծո առջեւ /տեսանյութ/

Մենք պետք է հավաքվենք։ Մենք պետք է դադար տանք բոլոր իմաստներով՝ մեր մտքերի մեջ, մեր գործողությունների մեջ` հասկանալու համար, թե ի վերջո ինչ ենք ուզում անել: Սա ասում եմ ոչ թե այսպես լղոզված` «ժողովրդին», այլ ասում եմ մեր երկրի կառավարիչներից սկսած, ռազմաքաղաքական ղեկավարությունից սկսած` բոլորին՝ ընդդիմադիր ուժերին, ոչ ընդդիմադիր ուժերին, կազմակերպություններին, կառույցներին, անհատներին. բոլորիդ եմ […]

ԶՈՒ ԳՇ պետի այսօրվա հայտարարության մեջ կարևոր մի նրբություն կա

ԶՈՒ ԳՇ պետի այսօրվա հայտարարության մեջ կարևոր մի նրբություն կա։ Նա ասում է, որ դեռ հունիս 12-ին է զգուշացրել քաղաքական ղեկավարությունը, իսկ հետո նաև Անվտանգության Խորհրդին, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չի, այլև Թուրքիան և որ այդ երկու պետությունների «համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել»։ Մարդն ասել է՝ մի բան արեք, բայց […]

Մեկ տարի ժամկետով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի