03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաղթեցին

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․ «Ֆրինյուզը կստանա հանրապետական ծածկույթ ապահովող հեռուստատեսության արտոնագիր։ Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։ «Օրեր առաջ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստատեսությունը, ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Այսօր Freenews -ի մեր աղբյուրից տեղեկացանք, որ Freenews-ում արդեն տոնական տրամադրություն է: Նրանց տեղեկացրել են, որ իրենք հաղթել […]

ՌԴ ԱԳՆ-ն դարձյալ հերքում է Նիկոլ Փաշինյանին

Ռուսասաստանի Արտաքին Գործերի նախարարությունը հերթական անհգամ հերքում է Նիկոլ Փաշինյանին: Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Արցախի յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է դիվանագետը։

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է  հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի […]

«Իմ քայլի» կողմից Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելը ապօրինի է. փաստեր

Դատական օրենսգրքի 80 հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: Իսկ դատական օրենսգրքի 113 հոդվածը սահմանում է, որ 63 տարեկանը լրացած անձը չի կարող նշանակվել կամ դառնալ դատավոր: Ջհանգիրյանը 65 տարեկան է, ծնվել է 1955թ.-ի մարտի […]

Գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ։  

Ամենօրյա աղոթք

Տե՜ր Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությա՛մբ ընդունելու այն ամենը, ինչ կբերի ինձ այս օրը եւ օգնի՜ր ինձ՝ անմնացորդ հանձնվելու Քո՜ սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին ամեն ինչում խրատի՛ր ու աջակցի՛ր ինձ: Ինչպիսի լուրեր էլ, որ ստանա՛մ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել՝ հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո՛ սուրբ կամքը կա: […]

Նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ. Ավետիք Իշխանյան

Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Եվ շուտով Գագիկ Ջհանգիրյանը կդառնա, ներեցեք «կընտրվի» ԲԴԽ նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Դեպի «իրավական» պետություն Տարածված տեղեկությունը հաստատվեց՝ ԲԴԽ թափուր տեղի թեկնածու է առաջադրվում Գագիկ Ջհանգիրյանը։ Որևէ մեկը կասկածու՞մ է, որ նա «կընտրվի»։ Իհարկե «Բարգավաճ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի