25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Ջհանգիրյան. Հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը «օրվա կուրսով» շահարկողը

Փաշինյանի «Իմ քայլի» կողմից ԲԴԽ անդամ նշանակված Գագիկ Ջհանգիրյանն այսօր հերթական անգամ շահարկել է Հոկտեմբերի 27-ի գործը՝ իր թեկնածության հանդեպ եղած օբյեկտիվ դժգոհությունը ներկայացնելով, իբր, «վախ հոկտեմբերի 27-ի բացահայտումից»: Նույն Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի ժամանակ եղել է զինդատախազ և հետևողականորեն համոզում էր հանրությանը, որ գործը բացահայտված է: Նույնը նա կրկնել է նաև 2017թ.-ին «Փաստ»-ին տված հարցազրույցում ասելով՝ «Հոկտեմբերի 27-ի գործով ինչ-կա չկա բացահայտված է»: Եվ այսօր ԱԺ ամբիոնից նորից շահարկեց թեման ու զոհերի արյունը՝ կրկին ծառայեցնելով իր այսրոպեական քաղաքական շահին: Համացանցում տարածվեց նաև Ջհանգիրյանի ու Անդրանիկ Քոչարյանի ձեռագիր նամակը, որով նրանք Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հաշված ժամեր անց, երբ զոհերի արյունը դեռ չէր սառել, շտապել էին այնժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ՝ պահանջելով իրենց պաշտոնների նշանակել: @Mediaport2020

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ