17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երևանից մեկ գերի է վերադարձել Բաքու․ Մուրադով

Ռուս խաղաղպահների ուղեկցությամբ Երևանից Բաքու է տեղափոխվել մեկ գերի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը»,- ասել է Մուրադովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել […]

Առանց սպաների բանակ չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության բանակի ճակատագրի, կարգավիճակի, գործառույթների, վերափոխումների մասին վերջին շրջանում շատ քննարկվեց։ Այն, որ զինված ուժերի դեմ ներքին պատերազմ վաղուց է տարվում, երևի թե որևէ մեկի մոտ կասկած արդեն իսկ չի հարուցում։ Մի նոր վտանգավոր միտում էլ եմ նկատել. […]

Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնետսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ինչպե՞ս ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ինչո՞ւ […]

Մեր 10 հազարի հասնող զոհերի, հարյուրավոր գերիների, հազարավոր անհայտ կորածների մեղքը՝ քո չունեցած «խղճին» ու քո չունեցած «վզին» է

արայիկ հարությունյա՛ն Քո ընչաքաղցության, քո իշխանամոլության, քո աթոռապաշտության, քո երեսպաշտության, քո՝ արտա-հէկա-ջէկա-օբյեկտա-տարածքա-մոլության պատճառով, Գերության մեջ են հայտնվել՝ Մեր՝ Հազարավոր հրաշք-տղաները, Մեր՝ Արժեքներն ու ԳերԱրժեքները, Մեր՝ Սրբություններն ու Սրբավայրերը, Մեր՝ Ծննդավայրերը, մեր Մայր-Գետը… դու ուղիղ մեկ տարի առաջ կոխկրտել ես քո «արժանապատվությունը», քո «հպարտությունը», քո «ինքնասիրությունը»… Խոստովանեմ՝ նույնիսկ կասկածում եմ քո մոտ, դրանց երբեմնի առկայությանը։ Ուղիղ […]

Ավելի քան 2 մլն դրամի զուգարանի թուղթ, 7.4 մլն դրամի աթոռ ու բազկաթոռ

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը, տըեղեկացնում է top-news.am-ը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ Ազգային ժողովը գնելու է 2 անգամ գնմամբ՝ բենզին, ռեգուլյար 13,320,216 դրամի և 34,560,000 դրամի, 2 անգամ գնմամբ՝ բենզին, սուպեր 1,519,800 դրամ և 6,640,000դրամ ընդհանուր արժեքներով։ 210,000 դրամի 700 հատ սեղանի օրացույց (յուրաքանչյուրը 300 դրամ), մեկ այլ գնմամբ էլ […]

26-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն:

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու /լրացված/

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ շուտով կժամանեն Երևան: Գերիների հարազատները հավաքվել են Էրեբունի օդանավակայանի տարածքում, սպասում են իրենց զավակների ժամանմանը:  Օդանավակայանի տարածքն այս պահին մարդաշատ է, քանի որ վերադարձող գերիների անունները նախապես չի հրապարակվել: Հրապարակված ցանկի համաձայն՝ ռուսական […]

Եթե այս իշխանությունը չհեռանա, Ադրբեջանը պահանջելու է անգամ Երևանը Մհեր Արմենիա /տեսանյութ/

Ես պատերազմի երկրորդ օրն էի դեռևս հայտարարել, որ այս վիճակից մեզ կարող է դուրս բերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ Մհերը:  Նրա խոսքով՝ իշխանությունը սարսափեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունից, երբ հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի