Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա փետրվարի 11-ի նիստում փոփոխություններ կատարեց «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ագրո¬պա¬րենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու […]
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:
Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168 676 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 180-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 160 670 (+265) մարդ, այս պահին բուժվում է 4085 (-90): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3920 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3135 (+5), իսկ այլ պատճառներով՝ 786 (+0): Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ:
օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ նախաքննական մարմինները հայտնվել են խնդրի առջեւ: Շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Եվ դա է պատճառը, որ նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. […]
«Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան […]
Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, համախոհները, որոնք արտահերթ ընտրությունների օրակարգով հանդիպել էին վարչապետի հետ, «մանթրաժի» մեջ են «Իմ քայլի» որոշումից, որով հայտարարվեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին։ Բացատրությունը, ըստ իշխանականների՝ չկա հանրային պահանջ։ Այդ գործիչների թվում են ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, Արամ Զավենի Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, Արման Բաբաջանյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հետ […]
-Օրը լի էր մղձավանջներով. -Ստորագրված, բայց գաղտնի պահվող Հուշագիր. -Դրա՝ Ռուսաստան չմեկնում, որի տակ լիքը կոդեր կային. -Լրագրողների՝ Սյունիքի մասին նյութերի՝ ԱԱԾ գրաքննություն (Սատանին գտաք, ԱԱԾ, թե՝ հլը չէ) -Սակայն այս ամենի թագ ու պսակը՝ -ԱԳ նախարար հորջորջվածի ինքնազեղումն էր՝ -Բա թե՝ Թուրքիան այլևս պատճառ չունի սահմանները փակելու…. Հ.Գ. -Լա՞վ եք -Արցախը՝ չկա, -Հայաստանը՝ գրեթե […]
Հայաստանն ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաև 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որևէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։ Հասարակությանը […]
Քաղաքացիները «դավաճան» վանկարկումներով ճանապարհեցին «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին. վերջինս ճողոպրեց Բաղրամյան պողոտայով:
























