Երեւանում քաոս է. երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, հարյուրավոր վթարներ են եղել
Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի […]
Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է Հրապարակը։ Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Ավելի վաղ նրա պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված։
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել եւ ունենալ իրենց […]
Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ […]
Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել […]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Լոռու […]
Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցությամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը: Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի […]
Միշտ կլինեն մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ կմատուցեն, կհաճոյանան՝ մի բան պոկելու ակնկալիքով, կամ էլ՝ իշխանություններին մոտ լինելը, այսպես կոչված՝ շքախմբում լինելը կբարձրացնի նրանց ցածր ինքնագնահատականը։ Եթե մեզանում գեթ մեկ մարդ կա, որը պատրաստ է թշնամուն աջակցել, որ նա հաղթի, և պատրաստ է իր հայրենիքի դեմ աշխատել՝ տեղեկատվություն տալով հակառակորդի բանակին։ Եթե կա գեթ մեկ մարդ, […]
























