29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նիկոլն ու իր նախարարը հակասում են իրար. Գագիկ Համբարյան

Գաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մինչ երեկ ԶԼՄ֊ները տարածում էին էկոնոմիկայի նախարարի հոռետեսական կարծիքը Հայաստանում բիզնեսի վիճակի վերաբերյալ, Հայասստանի վարչապետի աթոռում զմռսվածը քիչ առաջ հայտարարեց, որ մեր տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում… Համոզված եմ, այս պարագայում ևս ստում է Նիկոլը, ում համար իրականությունն այլասերելը և ստելը դարձել է սովորական երևույթ… […]

Լիսագորի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում /տեսանյութ/

Զինվորները սառնամանիքին մնացել են դրսում. վրանը քամին քշել է Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։

Սյունեցիները լքում են Դավիթ Բեկ գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան. 20 երեխայի արդեն հանել են դպրոցից

Սյունեցիները լքում են Դավիթ Բեկ գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան. 20 երեխայի արդեն հանել են դպրոցից Գյուղապետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ գյուղացիները վաճառում են իրենց անասունները, քանի որ դիրքերը ադրբեջանցիներին հանձելուց հետո ո՛չ կարող են անասնապահությամբ զբաղվել, ո՛չ էլ ցանքատարածքները մշակել: Պողոսյանը նշեց, որ կառավարությունից ոչ ոք գյուղի խնդիրներով չի զբաղվում:

«Թող գրողի ծոցը գնա ձեր ադաթներն ու ավանդույթները»․ սորոսականները եզդիների դեմ արշավ են իրականացնում․ Politik.am

Politik.am-ը գրում է․   «Հայաստանում պառակտիչ գործունեություն ծավալող սորոսականները հիմա էլ թիրախավորել են եզդիներին և նրանց ավանդույթները։ Սորոսական Լևոն Բարսեղյանին պատկանող քարոզչամիջոցի աշխատակից Ժաննա Սարգսյանը տարածում է եզդի աղջկա և տղայի լուսանկար և գրում․«Մենք կողք-կողքի ապրում ենք էս մարդկանց հետ։   Եզդի աղջկա են նշանում, դուք էդ էրեխուն մի հատ նայեք, ու հետո, ծնողների գոհ ու երջանիկ […]

Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին ազատել են աշխատանքից․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Եդոյանը։ «Աշխատավայրում նստած եմ, զանգում, ասում են՝ աշխատանքից ազատված եք։ Արամ Խաչատրյանին հարցնում եմ՝ ո՞րն է պատճառը, որ ազատում եք, ասում է․ «Պատճառ չկա, ուզել եմ՝ ազատել եմ։ Իրավաբանների հետ խոսել եմ, իրավունք […]

Դժնդակ այս օրերը նույնպես հաղթահարվելու են, և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան. ՀՅԴ

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով։ «Հարյուր տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցավ համաժողովրդական ապստամբություն: Փետրվարյան ապստամբության պատճառը ապազգային իշխանության խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով տիրանալով իշխանությանը, բոլշևիկյան հեղկոմն ունակ չեղավ ապահովելու երկրի ներքին կայունությունն ու զարգացումը: Մոլեռանդորեն տարված դրսից ներմուծված ցնորական […]

Վազգեն Մանուկյանն այսօր ու վաղը չի այցելելու Ազատության հրապարակ

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 18-ին և 19-ին չի այցելելու Ազատության հրապարակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»: «Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին Ազատության հրապարակում կսպասի փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին»,-ասված է հայտարարության մեջ:  

Մարտից կսկսվեն կորոնավիրուսի պատվաստումները, քաղաքացիների մի մասը կպատվաստվեն անվճար

Պետպատվերի շրջանակներում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկային խմբում ներառված քաղաքացիները: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանն ավելի վաղ հրաման էր ստորագրել, որով հաստատել էր կորոնավիրուսի ռիսկային խմբերը: Առաջին խմբում ներառված են տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները, ինչպես այս, այնպես էլ  այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված