14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամը իր շրջիկ օլիօգարխները չեն, որ ասի․ «Փող տվեք», սրանք էլ տան». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է. «Մի պահ շեղվենք արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու խայտառակությունից ու վերադառնանք օրերս քննարկվող մյուս խայտառակությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից Հայաստանի վարչապետի գլխավորությամբ կատարված ավելի քան 100 միլիոն դոլարի գողությանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել»։ Մինչդեռ հոգաբարձուների խորհրդի […]

Պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի’ հայրենակիցներ, Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին […]

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Այսօր՝ մարտի 18–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նշյալ քաղաքական ուժերը եկել են համաձայնության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ։ Այդպիսի […]

«Պետք է արձանագրել, որ ԳՇ պետն ազատված է պաշտոնից,». Ռուստամ Բադասյան

Արդադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ կայացրած դատարանի որոշմանը։ «Վարչական դատարանը նախ պետք է պարզաբանի, որ հայցի ապահովման որոշումը կայացնելիս վերջնական դիրքորոշում չի արտահայտում, այլ ցանկացած հայցի ապահովում, որն ընդունվում է,  նպատակ է հետապնդում, եթե դատական ակտի հետագա կատարումը վերջնական կարող է անհնարին դառնա կամ […]

ԱԺ հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը․ Ղազարյանը հիշեցնում է ՀՀ սահմանադրության դրույթը

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Սահմանադրություն, հոդված 93․ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։ Հետաքրքիր է, գոնե այս անգամ ՀՀ իրավապահ մարմինները վարչապետի հայտարարությունը կդիտե՞ն իբրև իշխանության յուրացում, թե՞ ոչ։ «Խեղճ» վարչապետը, ուրիշ ինչ անի, որ մեր իրավապահները նրա գործողություններում արձանագրեն սահմանադրական կարգի տապալումն ու սահմանադրական այլ մարմնի […]

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա /տեսանյութ/

Քիչ առաջ լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերով տեղեկացրեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա, հասցրել մարմնական վնասվածք և կոտրել վերջինիս համակարգիչը և  հեռախոսը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը մեզ համար ընդունելի է. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ […]

«Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: […]

Ավելի գեներալ, քան գեներալները

Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները: Հիմա Օնիկ Գասպարյանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ներկայանալ աշխատանքի: Ավելին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է գործի այնքան […]

Կոչ ենք անում ՀՀ զինված ուժերին՝ առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Ս.թ. մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի միջնորդությունը, համաձայն որի վերջինս շարունակելու է իր պաշտոնավարումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը: Այսօր վարչապետի աշխատակազմը, չունենալով դատական ակտը պարզաբանելու որևէ իրավասություն, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի