«Սպայկայի» սառնարաններում դիակներ են պահվո՞ւմ․ պարզաբանում է ընկերությունը
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես անդրադառնում է սառնարանային կիսակցորդների վերաբերյալ քննարկումներին:
«Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8 եզակի հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար: Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին` վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացրել են բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ և Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ` հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռ:
Հիշեցնենք, որ «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ ծնողներ, վերջապես արթնացեք: Ձեր առյուծ տղաների դիակները մարդասպան նիկոլը նեխացնում է ահա այս մեքենաների մեջ»: