23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը: «Լարվածությունը Հայաստանի սահմանին խիստ մտահոգության առարկա է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ […]

Հայախոս թուրքերը, օտարածին մոլախոտերն ու դավաճաններն այլևս իզորու չեն լինելու մահացու նիկոլիզմի նոր դոզա ներարկել ու կրկին անզգայացնել Հայաստանը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պետությունը՝ կոմայի մեջ Կարթնանա՞ արդյոք Հայաստանը, դուրս՞ կգա արդյոք կոմայից, թե՞ այդպես էլ «կհանգչի», դավից՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր Ո՛չ, չի՛ հանգչի, դուրս կգա՛անշուշտ, և շատ շուտով։ Դուրս կգա ոչ միայն կոմայից, այլ նաև շատ արագ կգնա ապաքինման ու կազդուրման։ Սրանք զուտ բարի ցանկություններ չեն։ Մենք հայերս, բացառիկ հատկությունների […]

ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում: Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը […]

ԱԳՆ-ն փաստացի «բլոկադայի» մեջ է․ «Փաստ»

«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ վերահաստատում են մասնագիտական հանրույթի այն պնդումը, որ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ է, իսկ պետական կառավարման համակարգը պարզապես քարուքանդ վիճակում է։ Պետական գերատեսչությունների գերակշիռ մասն այսօր փաստացի մատնված է անգործության և, ըստ էության, կառավարումը թողնված է ինքնահոսի։ Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոլորտային գերատեսչություններին և […]

Կամազուրկ ու անկարող․ «Հրապարակ»

«Աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը վեցամսյա ճանապարհային քարտեզ առաջարկեց՝ 15 կետից, խոստանալով «աշխատել և հաջողել», իսկ 2021-ի հունիսին հանդես գալ դրա իրագործման «հաշվետվությամբ», որի արդյունքներով որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ։ Իրականում դա հերթական անգամ մարդկանց խաբելու, մոլորեցնելու փորձ էր՝ ժամանակ շահելու և սրված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Այդ կետերից և ոչ մեկը լիարժեք չի իրականացվել, սակայն […]

Սյունիքի և Գեղարքունիքի համայնքապետերին հրահանգված է լռել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլեւս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որեւէ տեղեկություն իմանալ եւ մշտապես՝ ճիշտ ու հստակ: Սակայն հիմա նրանց եւ հատկապես Գեղարքունիքի մարզի […]

ԲՀԿ կանայք շոկի մեջ են․ «Հրապարակ»

«ԲՀԿ-ում որոշել էին նախընտրական ցուցակը գաղտնազերծել մայիսի 25-ին՝ ԿԸՀ ներկայացնելու նախորդ օրը, սակայն թիմում տիրող ինտրիգային վիճակը ստիպել է, որ առաջին 3 անունները հրապարակեն՝ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ ԲՀԿ կանայք շոկի մեջ են, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանը, ում անունը կարող է առհասարակ չլինել ցանկում։ Զոհրաբյանից բացի, ցուցակում թերեւս չի լինի նաեւ Ծառուկյանի ամենամոտ ընկերը, նրա […]

Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Փաստաթղթի մասին ավելի վաղ նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր գրառմամբ։ «Գերագույն սուտասանը հասցրել է նրան, որ Ալիևը ստիպում է նրան գրավոր հաստատել վերջնագրերին համաձայնությունը: Եվ մենք, նրան թույլ տալով նստած մնալ աթոռին, […]

«Թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել, 20 զինծառայող շրջափակման մեջ է». Գեղարքունիքի մարզի բնակիչ

«Թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել, 20 զինծառայող շրջափակման մեջ է». Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմինե Մելքոնյան Այս պահին քաղաքացիները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պետության սահմաններն անպաշտան թողած Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցելՊուտինի հետ

Այսօր  Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի