21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեղրիի և Մերաբի գնդերի հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարավելու համար. ԱՂԲՅՈւՐ

  Mediaport-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծառայությունից ազատել են Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը  և Մերաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը: Բարձրաստիճան զինվորականների ազատման պատճառը Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելն է եղել. նրանք հրաժարվել են կատարել զորքին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվերարկելու ՊՆ հրահանգը, ինչի արդյունքում ՊՆ-ից պահանջել են դիմումներ գրել ու հեռանալ:

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 ռազմագերի ետ ստանա․ այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի»․ Սերժ Սարգսյան

Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Այցի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրներին։ «1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել, և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, ես չեմ ասում՝ նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել […]

Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս. Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամական Ադրբեջանի բանակը արդեն մեկ ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է, իսկ այսօր ադրբեջանցիները գերի են վերցրել մեր հերթական զինվորին ու դատելու են որպես դիվերսանտ։ Նույն այդ րոպեներին կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, ով արձակուրդ է վերցրել, որպեսզի զբաղվի նախընտրական քարոզչությամբ, փոխանակ զբաղվելու մեր պետության ամրացմամբ ու պաշտպանությամբ, գլխարկով ու […]

Ընտրելով դաշինքը՝ ընտրում եք ինձ. Առուշ Առուշանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա ընտրություններին առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով: Հայաստանի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, ուստի՝ հարկադրված ենք բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցնել: Երբ երկիրը մասնատված է, ծանր վիճակում, չեմ կարող անտարբեր լինել։ Օր առաջ պիտի դառնանք Վերծանվո՛ղ Հայաստան, պիտի առաջ նայենք… Հապաղումը կործանարար է: Հարգելի՛ Սյունեցիներ, կան բազմաթիվ ուժեր, անհատներ, […]

Պաշտոնական. ԱԳ նախարարի 3 տեղակալներն ազատվեցին պաշտոնից

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնցի ազատելու որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» […]

ՌԴ–ն ցույց է տալիս, թե ով է իր հիմնական գործընկերը Հայաստանում․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանյան լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Քարոզարշավի ամենասկզբում տեղեկատվական նման արտահոսքը վկայում է, որ Ա. Ռուսաստանն ամեմայն ուշադրությամբ հետեւում է հայաստանյան իրադարձություններին Բ. Ռուսաստանը ցույց է տալիս, թե ով է իր հիմնական […]

Այս ընտրությունը ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս ընտրությունը ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի թեստ է Ինչքան շատ է խոսում, այնքան դիմակը պատռվում է, թեպետ՝ սրանից այն կողմ, էլ ինչը պատռվի․․․Բայց եւ տարօրինակ է լռությունը։ Ասում է գերիները կներեն, եթե մեկ-երկու ամիս եւս մնան գերության մեջ եւ գերիների հարազատներից՝ զրո արձագանք․․․ Երեւի լավ […]

«Պատրաստվեք քաղաքացիական վրեժի». Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2018-ի հեղափոխությունից առաջ ասել է՝ կադրային ջարդեր, վենդետաներ չեն լինելու, բայց հիմա մտափոխվել է՝ կադրային ջարդեր լինելու են, և դրան ենթարկվելու են այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են «տրոյական […]

Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շփվել են հեռախոսով: Այս տեղեկությունը Sputnik Армения-ին փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը Մոսկվայում: Զրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում: Sputnik Армения-ն այս հարցի առնչությամն տեղեկատվություն է խնդրել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը. Այո, իսկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված