Տեղումներ չեն սպասվում

Հայաստանի Հանրապետության մարզերում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում սեպտեմբերի 2-ին և 5-ին` 14-17մ/վ, 3-4-ին՝ 10-13մ/վ արագությամբ։