28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երգչուհի Լիլուն վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ը տեղեկացնում է. Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի […]

ԱԳ նախարարը ելույթ ունեցավ…

  Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:  Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի  փոխգործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: […]

Արմեն Էլբակյանը քծնե՞լ է իշխանություններին

“Կենտրոն” հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը անդրադարձել է դերասաններ Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի կողմից Սուրբ Ծննդյան պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանի պահելու իրադարձությանը և դրան հետևած բազմապիսի քննադատություններին:Իր ֆեյսբուքյան էջում քաղաքական մեկնաբանը այսպիսի գրառում է արել. “Մենք ապրում ենք ազատ երկրում և ցանկացած մարդ ինչ–որ բան կարող է պահել ուրիշների […]

Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը հեռացե՞լ է Հայաստանից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նոր տարին անց է կացրել Եվրոպայում՝ ընտանիքի անդամների  հետ միասին: Henaran.am-ի տեղեկություններով, նրանք այլեւս չեն վերադառնալու Հայաստան: Միայն Սուրիկ Խաչատրյանն է գալու, ով զբաղվելու է բիզնեսի գործերով: Henaran.am-ի հետ զրույցում, սակայն, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ ընդմիշտ չեն հեռացել: “Գալու ենք, մնանք բա ինչ անենք ստեղ”,-ասաց նա: Խաչատրյանն այլ հարցերի չպատասխանեց […]

Ջիմ Թորոսյանին կհուղարկավորեն՝ Կոմիտասի անվան պանթեոնում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության եւ շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի եւ Պատվո նշան շքանշանակիր,  Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, […]

Տիգրան Սարգսյանը լավ գիտի այդ “պրյոմը”

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ “մեղադրեց” լրագրողներին, որ իր եւ այլոց ասածները փոխում են եւ սկսում գնահատականներ տալ: Ըստ Տիգրան Սարգսյանի,իրենք նման բան չի ասել, բայց հակասական գնահատականներ են հնչում, քննարկումներ են սկսվում: “Ես լավ գիտեմ այդ “պրյոմը”, Հայաստանում տարածված է”,-դիմելով երիտասարդ լրագրողներին ասաց Վարչապետը: Ի դեպ, երբ Տիգրան Սարգսյանը խնդրեց […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի “Զանգեր” կոչվող հատվածում առկա է մերկասառույց:  ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` […]

Մեսսին, այնուամենայնիվ, կհեռանա ՛՛Բարսելոնայից՛՛

Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, ՛՛Բարսելոնան՛՛ 2015թ. կվաճառի իր առաջատար Լեոնել Մեսսին: Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը գտնում է, որ այդ տարի Մեսսիի վաճառքից կաշխատեն 200 միլիոն եվրո: Վաճառքի պատճառներից մեկն էլ այն է համարվում, որ Մեսսին բարդ հարաբերությունների ունի ակումբի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ ակումբը համաձայնվել էր բարձրացնել Մեսսիի աշխատավարձը եւ շուտով կողմերի միջեւ […]

Մահացել է Վանո Սիրադեղյանի քույրը

Henaran.am-ի տեղեկություները հավաստում են, որ մահացել է  գրող, ՆԳ նախկին նախարար Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի քույրը՝ Արեւիկ Սիրադեղյանը: Հիշեցնենք, որ օրերս Երեւանում մահացել էր Վանո Սիրադեղյանի  եղբայրը՝ Բորիս Սիրադեղյանը: Նշենք նաև , որ Վանո Սիրադեղյանը 1999 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել երկու անձանց սպանության կազմակերպման մեղադրանքով:Սիրադեղյանի գտնվելու վայրը […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի