17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աշոտյանի այցը “քավոր-սանիկին”.Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է.

Երեկ, երբ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Հայաստանից է՞լ ով է մասնակցել, նա “ճամփին” էր: Ո՞ւր էր գնում Բրյուսելից համարյա դեռ “չվերադարձած” Աշոտյանը. ավտոմեքենայով Վրաստան: Թամարա Սանիկիձեին հյուր: Ով է Սանիկիձե՞ն: Վրաստանի կրթության նախարարուհին է` պարզվեց. նա հյուր է կանչել իր հայաստանյան գործընկերոջը` քննարկելու միջպետական-կրթական հարցեր (հիմա դա այդպես է կոչվում` միջ-պե-տա-կա՛ն):

Սակայն, մեր տեղեկություններով, այցի նպատակը միայն “սանիկային” է, կրթական չէ: Կա նաեւ “քավորի” խնդիր: Այո, այսօր տեղի է ունենալու Աշոտյանի եւ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը (հիշենք` վերջինս Վրաստանի կրթության եւ գիտության նախարարն էր):

Փաստորեն, Բրյուսելից դեռ “չվերադարձած”, ՀՀԿ ԳՄ-ում պահպանողականների դեմ խոշոր հաղթանակ տարած ու դեռ ԳՄ-ից էլ “դուրս չեկած” երիտթեւ-Աշոտյանը Վրաստանում փորձի փոխանակում է անցկացնում` ինչպես արագ ռեժիմով կրթության նախարարից տրասնֆորմացվել-դառնալ… նախագա՞հ` “Իրավահաջորդ” օպերացիայի շրջանակներում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ