29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարեկան 2.5 տոննա զենք է ոչնչացվում /վիդեո/

”Զենքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի հանձնաժողովի միաձայն քվեարկությամբ ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:  ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշեց, որ օրենքում որոշակի խնդիրներ էին առաջացել թույլտվությունների, հրացանների հասկացության, դրանք հավաքածուների մեջ ներառելու հետ կապված, և հենց սրանով են պայմանավորված փոփոխությունները:

՛՛Նախատեսում ենք զենք կրելու թույլտվության 3 և 5 տարի ժամկետները հանենք, և թույլտվությունը դարձնենք անժամկետ, միաժամանակ տուրքի մասին օրենքով հնգապատկենք տուրքի չափը՝ հաշվի առնելով, որ թույլտվությունը դառնում է անժամկետ՛՛,- հավելեց նա: Վերջինիս տեղեկացմամբ՝  նախատեսվում է նաև զենք կրելու իրավունքի լիցենզիա տրամադրելու ընթացակարգը:

Նիստի ընթացքում նշվեց նաև, որ տարեկան 2.5 տոննա տարբեր տեսակի զենք է ոչնչացվում ՀՀ-ում:

Իսկ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց զենք տրամադրելու լիցենզիայի սահաններն ընդլայնել: Նրա խոսքով՝ եթե ավելի մեծ թվով մարդկանց մոտ լինի զենք, դիմացինը զգոն կդառնա, բացի այդ նա շեշտեց, որ այս փոփոխությունը հնարավոր կդարձնի զենքի ապօրինի շուկան կարգի բերել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ