Ռոնալդուն ասպետի կոչում կստանա
Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունը պետական մրցանակի է ներկայացված Պորտուգալիայում: Երեքշաբթի օրը Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան Ռոնալդուին կշնորհի Հենրիխ Ծովագնացի անվան ասպետի կոչումը: Այդ կոչումը շնորհվում է պորտուգալական մշակույթի, պատմության զարգացմանը ակտիվ մասնակցեություն ցուցաբերոլու համար: Այդ կոչումը Պորտուգալիայում համարվում է ամենաբարձր կոչումներից մեկը:





































