01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԲՀԿ-ը համաձայն է կառավարության մաս կազմել, եթե. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Այսօր Գյումրիում պետք է կայանար “հրաշալի քառյակի”՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և “Ժառանգության” համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու։ Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։  “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ […]

Մխիթարյանի ”Բորուսիան” հաղթեց ”Ռեալին”, սակայն դուրս մնաց մրցաշարից/վիդեո/

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի ”Բորուսիան” առավելության հասավ ”Ռեալի” նկատմամբ: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ Դի Մարիայի 11 մետրանոց հարվածը ետ մղեց ”Բորուսիայի” դարպասապահը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, որոնցից մեկի ժամանակ գնդակը ետ մղվեց […]

Նունե Եսայանը աղջի՞կ է ունենալու

  ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը սպասում է իր երկրորդ բալիկին: Այս մասին ապրիլի 7-ին Հանրային հեռուստաընկերության “Մեր մեջ ասած” հաղորդման ժամանակ  հայտարարեց նրա ամուսնու՝ Ավո Խալաթյանի մայրը: Այսօր արդեն լրատվամիջոցները անդրադարձան երգչուհու հղիությանը. եթե Նունե Եսայանը չցանկացավ խոսել, ապա Ավո Խալաթյանը հաստատեց լուրը՝ չնշելով, թե ինչ բալիկի են սպասում: Նունե Եսայանին մոտ կանգնած աղբյուրները […]

Փողը, թուրքական կլկլոցն ու մշակույթը /վիդեո/

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր  Էդուարդ Սեդրակյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է այն հարցին, թե արդյոք հայ հասարակությունը արվեստասեր է: Սեդրակյանի կարծիքով` հասարակությունը հենց այնպես չի դառնում արվեստասեր, նրան դա սովորեցնում են դեռ վաղ հասակից: ”Դպրոցում լուրջ հիմքերի վրա դրված չեն արվեստի առարկաները, նկարչություն դասավանդում են չգիտեմ ովքեր, երաժշտություն էլ ով լավ երգում է, նրան է տնօրենը դասեր տալիս”,-նշեց […]

Ֆոտոսեսսիայի ընթացքում գողացել են Մադոննայի թանկարժեք ներքնազգեստը

Երգչուհի Մադոննան L”uomo Vogue ամսագրի համար ֆոտոսեսսիայի ժամանակ զրկվել է մի քանի հազար դոլար արժողությամբ, էքսկլյուզիվ ներքնազգեստից, որի հեղինակը դիզայներ Դեբորա Մարուկին էր: Կորուստի մասին պարզվել է նկարահանումներից հետո: Թե ով է գողացել թանկարժեք ներքնազգետը, առայժմ հայտնի չէ: Հարկ է նշել, որ այս դիզայների ստեղծած միայն կրծկալներն արժեն 2 500 դոլար:

Տիգրան Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 157 կգ արդյունք, ինչը առաջին արդյունքն էր եւ փոքր ոսկի բերեց մեր մարզիկին, իսկ հրում վարժությունում` 185 կգ: Երկամարտում 342 կգ արդյունքով նա 4-րդն է: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած Ռազմիկ Հունանյանը ցույց տվեց 152+192, 344 կգ արդյունք եւ դարձավ 4-րդը: Հետաքրքրական […]

Լարախաղացը 25 մետր բարձրության վրա անցել է Սենան /ֆոտո/

Փարիզում 50-ամյա լարախաղաց Դենի Ժոսլենը անցել է Սենան 25 մետր բարձրության վրա: 150 մետր երկարությամբ լարը երկու շինարարական կռունկների օգնությամբ է ձգվել:  Լարախաղացի ելույթի մասին ավելի վաղ հայտարարվել էր, եւ բավական մեծ թվով մարդիկ էին եկել` այն դիտելու, այդ թվում` զբոսաշրջիկներ: Սենայի վրայով անցնելը տեւել է 30 րոպե, ընդ որում`  սկզբում լարախաղացի աչքերը փակ են […]

Չկա ոչ իշխանական քառյակ , կա խորհրդարանական վեցյակ. Ռուբեն Մեհրաբյան/վիդեո/

“Չկա ոչ իշխանական քառյակ, կա խորհրդարանական վեցյակ, որը ոչ արժեքային համակարգով իրենց փիլիսոփայությամբ , ոչ մտածելակերպով ոչ մի բանով չի տարբերևվում մեկը մյուսից”,-ասպես է կարծում “Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա դիտարկմամբ այս պահին պայքարը գնում է չամչով կարկանդակի մեջ սեփական մասնաբաժինը ունենալու կամ ունեցածը մի քիչ ավելացնելու համար: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

“Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը”

ԱՂՈԹՔ ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷԿԶՅՈՒՊԵՐԻ  “Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, […]

Մխիթարյանը եւ թիմակիցները 100 հազարական եվրո կստանան ”Ռեալին” շրջանցելու դեպքում

Դորտմունդի ”Բորուսիայի” ֆուտբոլիստներին խոստացվել է մեծ պարգեւավճար  Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իսպանական ”Ռեալի” արգելքը հաղթահարելու դեպքում: ITV-ն հայտնում է,որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին ակումբի ղեկավարությունը 100 հազար եվրո պարգեւավճար կտա, թիմը կարողանա առաջին խաղում 0:3 հաշվով պարտելուց հետո այսօր`22.45-ին, կարողանա անցնել մրցաշարի հաջորդ փուլ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի