28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀԱԿ-ի անպատասխան սերն՝ առ ԲՀԿ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երկրում ստեղծված կառավարման ճգնաժամի մասին հարցի քննարկման ժամանակ ելույթում համաձայնեց Լևոն Զուրաբյանի հետ, թե երկրում կոռուպցիայի դեմ պայքար չկա, քաղաքական ուժերի նկատմամբ շանտաժի ու բռնության մեթոդն է գործում: Ըստ նրա՝ ճգնաժամն ակնհայտ է: Ելույթի ավարտին նա շնորհավորեց իշխանությանը.  «Այս պահի դրությամբ ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն»,-ասաց նա ու հավելեց, […]

Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում

Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաեւ երիտասարդ նկարիչների աշխատանքներ: ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում […]

Ես սուրբ չեմ, բայց իմ հագուկապն էլ նայեք, ձերն էլ. Հարությունյանը՝ Զուրաբյանին

Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով  այս հարցով հիմնական զեկուցողն է: Զուրաբյանը խոսել էր ՀՀԿ-ականի բիզնեսների ու նրա քաղաքական անցյալի մասին, որ դեմ լինելով կողմ էր քվեարկում կառավարության ծրագրին: ՀՀԿ-ականը նշեց, թե այո, վարչապետ եղած ժամանակ որոշում է ընդունել և քվեարկել  քաղաքական թիմի […]

«Պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի». Շարմազանովը հիշեցրեց ՀԱԿ-ին /վիդեո/

«Քիչ առաջ աշխատասենյակում լսում էի հմնական զեկուցողի ելույթը և ակամայից հիշեցի ֆրանսիական բուրբոններին, որոնց մասին ասվում էր, որ նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»,-այսօր Ազգային ժողովում 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի հարցի վերաբերյալ արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիմնական զեկուցողը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր: Շարմազանովը նշեց, որ Հայաստանում, […]

Գիշերները տղամարդու նման էի քայլում, իսկ ցերեկը դեմքս վերքերով էի պատում, որ ինձ ձեռք չտային

Փ.Ֆաբրիքթորյանի պատմությունը 1915 թ., Խարբերդ Ցեղասպանությունը վերապրած Փ.Ֆաբրիքթորյանը պատմում է, որ Խարբերդն ու  շրջակա գյուղերը թուրքերը պաշարել են ու բազմաթիվ ազդեցիկ, խելացի,կուսակցականմարդկանց  դաժան ծեծի ենթարկել: Գիշերները մոտ 1500-հոգանոց մարդկային խմբեր տարել են անհայտ ուղղությամբ ու աննկարագրելի տանջանքների ենթարկել, ապա սպանել: Հայիարյան գետեր են հոսել: Ինքը ականատեսը գիշերները տղամարդու նման է քայլել, իսկ ցերեկը դեմքը վերքերով […]

Դեղերը սպառողին պետք է հասնեն մատչելի գնով

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև  օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնագարկման հարցին:  Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնագարկված են: Օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին նախարարն առաջարկեց  ձեռնարկել քայլեր դեղերի հիմնական ցանկում ներառված, […]

Ընդդիմությունը չունի հայացքների միասնություն , ոչ միայն գաղափարական ռազմավարական, այլև մարտավարական հարցերում. Հ. Նաղդալյան

Այսօր ԱԺ քառօրյա նիստի ընթացքում , մինչ քվեարկությունը, բուռն քննարկում եղավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի շուրջ:  Այս և մյուս քննարկվող օրակարգային հարցերի շուրջ […]

«Բերանս բացե՞մ, ասե՞մ՝ ինչեր են պատմում». Զուրաբյանն ու Հարությունյանը բանավիճեցին

«Ճգնաժամը մի վիճակ է, ոը բերում է աղետալի փլուզման, դուք լավ գիտեք, թե ինչ է ճգնաժամն, ու չեմ կարծում, որ պետք է դասեր տանք, թե ինչ է դա»,-այսօր ԱԺ նիստերի ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանին: Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է երկրում ստեղծված կառավարման ճգնաժամը պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ: Խոսրով Հարությունյանն […]

Կյանքը` իշխանությունից հետո. նախագահներ, որոնք ստիպված էին փախչել երկրից /ֆոտոշարք/

ТАСС գործակալությունը ներկայացրել է նախագահների, որոնք հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում ստիպված են եղել փախչել երկրից: Ցուցակում տեղ է գտել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով նախորդ տարի երկրում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում ստիպված էր փախչել Ռուսաստան: 1979 թվականի ապրիլին Ուգանդայից փախավ երկրի նախագահ Իդի Ամինը, ով իրեն ցմահ նախագահ էր հռչակել: Նա երկրում խստագույն դիկտատուրա […]

Ավելի լավ է թողնենք էս երկիրը. քաղաքական ապաստան են խնդրում

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել են հավաքվել Հայաստանում գործող դեսպանտների առջև և նրանցից քաղաքական  ապաստան խնդրել:  «Մենք պարտքերի տակ ճռռում ենք ու այլևս ապրելու միջոց էս երկրում չունենք : Ավելի լավ է թողնենք էս երկիրը ու գնանք արտերկիր: Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք զարգացող յուրաքանչյուր երկրում աշխատանք կգտնենք ու կվարձատրվենք»,-մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի