06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան.Ազատ Արշակյան/վիդեո/

 «Հայաստանում կան քրեական տարրեր, որոնք Հայաստանի ներքին գործերին միջամտելու գործիք են: Դա Հայաստանում չի արվում, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիները չեն դրա տերը: Հայկական պետությունը դեռեւս այնքան թույլ է, որ չի կարողանում դրանց լիկվիդացնել: Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման քրեական հեղինակությունների հետ  կապվող վերջին իրադարձություններին անդրադարձավ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյաը: Ազատ Արշակյանի դիտարկմամբ […]

Հարց ունի հանրապետության նախագահին

«Մեզ մոռացնել են ուզում տալ ամենակարևորը՝ մենք հայրենիք ենք կորցրել, մեծագույն մասը մեր գրավված տարածք է այսօր, այս մասին չեն ուզում, որ մենք հիշենք»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը: Ըստ նրա՝ մեծագույն խայտառակություններից մեկն այն է, որ Երևանում վաճառվող քարտեզների վրա Ախուրյանից այն կողմ ընկած տարածքի վրա գրված […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ […]

Ուղղաթիռների բախման շոկային տեսանյութը հայտնվել է համացանցում /վիդեո/

Համացանցում է հայտնվել Արգենտինայում երկու ուղղաթիռների բախման տեսանյութը, որի արդյունքում 10 հոգի էին մահացել: Հիշեցնենք, որ զոհերի թվում էին ֆրանսիացի 25-ամյա լողորդուհի, 2012թ. Օլիմպիական չեմպիոն Կամիլ Մյուֆֆան եւ 28-ամյա բռնցքամարտիկ, օլիմպիական մեդալակիր Ալեքսիս Վաթսենը: Նշենք նաեւ, որ մինչ այսօր պարզ չէ, թե որն է եղել ուղղաթիռների վթարի պատճառը:

Ինչ են խոսել դաշնակցականները նախագահ Սերժ Սարգսյանի հետ

«Հրապարակված է հայեցակարգ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված, մենք հրապարակել ենք նաև մեր առաջարկություններն ու առարկությունները հայեցակարգի վերաբերյալ՝ մինչև նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալը անհրաժեշտություն կար, որ մեր առաջարկությունները քննարկվեն նաև հանրապետության նախագահի հետ, այդ քննարկումներն են տեղի ունեցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բաիրեփոխումների հայցեկարգի շուրջ նախագահ […]

Եվս մեկ հուսախաբություն…

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան էական փոփոխության չի բերի: Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ, որ մեկ սուպերմարկետով ոչինչ չի փոխվի: Դժվար թե փոփոխություններ լինեն, եթե իբր 95%-ը մեր ապրանքն է լինելու, իսկ մնացածը ներկրվելու է եվրասիական երկրներից, ապա գնային փոփոխություններ դժվար […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար

Ինչ երկրաշարժեր են գրանցվել մարտի 5-ից մինչև 11-ը

Ս.թ. մարտի 5-ից մինչև 11-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:           Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Մարտի 5-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 29 կմ դեպի արևմուտք, իսկ մարտի 7-ին 3 բալ ուժգնությամբ՝ Թուրքիայի Վան քաղաքից 27 […]

Սառցե բեկորը մանկապարտեզի տանիքից ընկել է 5-ամյա աղջնակների վրա

Կիրովում մանկապարտեզի տանիքից սառցե գունդը պոկվել եւ ընկել է 5 տարեկան երկու երեխաների վրա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեխաների զբոսանքի ժամանակ, հայտնում է lifenews-ը: Սառցե բեկորն ընկել է առաջին հարկից, երեխաներն այդ պահին դաստիարակի հետ են եղել: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում:

Հայտնաբերվել են ապօրինի շինարարության դեպքեր

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 12 դեպք: Նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված